«2023-ը պետք է լինի սխալների խմբագրման, բանակի ողնաշարը շտկելու տարի» - Mediamax.am

716 դիտում

«2023-ը պետք է լինի սխալների խմբագրման, բանակի ողնաշարը շտկելու տարի»


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է N զորամաս՝ հետեւելու օրվա կարգացուցակով սահմանված ծառայության կազմակերպմանը։

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նման այցերը լինելու են շարունակական, կրելու են նաեւ անակնկալ բնույթ։

 

«Հանկարծակի այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության եւ բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

 

Ծառայության նկատմամբ անտարբեր վերաբերմունք, ոչ կանոնադրային փոխհարաբերություններ, կարգապահության ոչ բավարար մակարդակ, այսպիսի եւ այլ թերություններ նկատվելու դեպքում պատասխանատուները պատժվելու են։

 

2023 թվականը պետք է լինի սխալների խմբագրման, քրտնաջան աշխատանքի եւ բանակի ողնաշարը շտկելու տարի»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին