Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետ - Mediamax.am

1103 դիտում

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը:

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ականանետ»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

 

Հայկական կողմը կորուստներ չունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին