Ժամկետայինը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով պայմանագրային դառնալ - Mediamax.am

1259 դիտում

Ժամկետայինը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով պայմանագրային դառնալ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ժամկետային զինծառայողները 6 ամիս ծառայելուց հետո կարող են անցնել պայմանագրային ծառայության 5 տարով եւ ստանալ 5 միլիոն դրամ աշխատավարձ:

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ նախագիծը կոչվում է «Պաշտպան հայրենյաց»:

 

«Նախագծի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով: Այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է 5 միլիոն դրամ պատվովճար»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

 

Նա նշել է, որ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, զինծառայողն ուղարկվելու է՝ շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ այս նախագիծը բանակի, Զինված ուժերի բարեփոխումների փաթեթի մի մաս է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին