Հոկտեմբերի 24-ից կմեկնարկի ձմեռային զորակոչը - Mediamax.am

1058 դիտում

Հոկտեմբերի 24-ից կմեկնարկի ձմեռային զորակոչը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ կանցկացվի շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչ:

Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

 

Կզորակոչվեն այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ նրանք, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

Զորակոչին զուգահեռ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2023 թվականի փետրվարի 8-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին