Պապիկյանը ԵՄ առաքելությանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել - Mediamax.am

2774 դիտում

Պապիկյանը ԵՄ առաքելությանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:

ՊՆ-ից հայտնել են, որ Սուրեն Պապիկյանը ողջունել է առաքելության այցը Հայաստան, առաքելության հետ համագործակցելու եւ առաքելությանն աջակցելու պատրաստակամություն հայտնել:

 

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական եւ կազմակերպչական հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին