Ադրբեջանը ռազմագերիների մասին տեղեկություն կտրամադրի սեպտեմբերի 29-ին - Mediamax.am

3034 դիտում

Ադրբեջանը ռազմագերիների մասին տեղեկություն կտրամադրի սեպտեմբերի 29-ին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի կառավարությունը լրացուցիչ ժամանակ է խնդրել Եվրոպական դատարանից ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։

«Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։

 

Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է»,- ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին