Փաշինյան. Այս պահին ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա - Mediamax.am

2939 դիտում

Փաշինյան. Այս պահին ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ այս պահին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա:

«Նախորդ օրը կեսգիշերից ռազմական դրություն հայտարարելու նախագիծն իմ սեղանին է: Մենք Անվտանգության խորհրդի եւ այլ ֆորմատներով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը եւ նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը: Քանի այդ որոշումը չենք կայացրել, նշանակում է՝ նման որոշման անհրաժեշտություն չկա: Ոչ թե այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որովհետեւ դա շատ լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ՝ ոչ միայն ռազմական բնույթի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին