Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին «ծայրահեղ լարվել է» - Mediamax.am

3009 դիտում

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին «ծայրահեղ լարվել է»


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ 15:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին ծայրահեղ լարվել է:

«13:00-ից սկսած՝ Սոթքից մինչեւ Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակավայրերը եւ լայնորեն կիրառելով հարվածային ԱԹՍ-ներ:

 

Հարվածներ են հասցվել նաեւ մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին: Սա հերթական վկայությունն է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին՝ ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջեւ։

 

Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ՝ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաեւ դիրքային առաջխաղացման փորձերը»,- ասել է Արամ Թորոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին