Հակառակորդի ագրեսիայի ինտենսիվությունը որոշ հատվածներում թուլացել է - Mediamax.am

3015 դիտում

Հակառակորդի ագրեսիայի ինտենսիվությունը որոշ հատվածներում թուլացել է


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ ժամը 12։00-ի դրությամբ, բացի Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղություններից, հակառակորդի ագրեսիայի ինտենսիվությունը մնացած ուղղություններում էապես թուլացել է։

«Հակառակորդը ստանում է արժանի պատասխան, ՀՀ ԶՈՒ-ն ամբողջ ծավալով կատարում է իր առջեւ դրված խնդիրը»,- ասել է ՊՆ խոսնակը։

 

Նա հիշեցրել է, որ այս գիշեր ադրբեջանական զինված ուժերը՝ թիրախավորելով ռազմական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել են հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել նաեւ ինտենսիվ հրետակոծությունը։ Մասնավորապես, թիրախավորվել են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղադրված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին