Հայկական կողմն առնվազն 49 զոհ ունի - Mediamax.am

1762 դիտում

Հայկական կողմն առնվազն 49 զոհ ունի


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային Ժողովում ասել է, որ Պաշտպանության նախարարության տվյալներով, ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմը 49 զոհ ունի:

Նա ասել է, որ «թիվը, ցավոք, վերջնական չէ»:

 

Վարչապետն ասել է, որ զինվորները եւ սպաները «կռվել են հերոսաբար»:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումը շարունակվում է, թեեւ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին