Հակառակորդը նորից ականանետ է կիրառել Խրամորթի ուղղությամբ - Mediamax.am

2461 դիտում

Հակառակորդը նորից ականանետ է կիրառել Խրամորթի ուղղությամբ


Լուսանկարը` https://www.kartinki24.ru/


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 8-ին` ժամը 23։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ տուժածներ չկան։

 

Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին