Դավիթ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել իրեն սատարողներին - Mediamax.am

1140 դիտում

Դավիթ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել իրեն սատարողներին


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարել է, որ «ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման եւ պահպանման ժամկետներում, իսկ դրանց ժամկետները որոշող փաստաթղթերը ՀՀ զինված ուժերի կողմից հաշվի են առնվում որպես ուղեցույց եւ ոչ ավելին»:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

 

«Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝

 

1/ Ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման եւ պահպանման ժամկետներում, իսկ դրանց ժամկետները որոշող փաստաթղթերը ՀՀ զինված ուժերի կողմից հաշվի են առնվում որպես ուղեցույց եւ ոչ ավելին:

 

2/ Մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, մասնավորապես՝ համապատասխան փորձաքննություն չի կատարվել:

 

3/ Մեղադրանքում ընդգրկված «խմբային շահ»-ը քրեական գործով որեւէ կերպ չի ապացուցվել:

 

4/ ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր հրթիռների որակի հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում:

 

5/ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի հնարավորություն երկարացնելու հրթիռների պահպանության ժամկետները (եթե ընդունենք, որ դրանց ժամկետներն անցած են):

 

6/ Հրթիռները ձեռք են բերվել նախորդ գնումից եւ գրավադրման արժեքից 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան:

 

7/ Ձեռքբերման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունեցել է դրանց խիստ պահանջ:

 

Դավիթ Տոնոյանը ցանկանում է հրապարակային ձեւով երախտագիտություն հայտնել դատարանի բակում իրեն սատարողներին եւ դատարանում անձնական երաշխավորությամբ հանդես եկած անձանց: Դավիթ Տոնոյանը դատարանի փոխարեն ներողություն է խնդրում վերջիններից, քանի որ իրենց երաշխավորությունը «չի կարող անհրաժեշտ եւ բավարար սոցիալ-հոգեբանական եւ զսպիչ գործոն հանդիսանալ իր հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի սահմանափակման տեսանկյունից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին