Մուրադով. Գերիների վերադարձի հարցը «պետք է փակվի» - Mediamax.am

3486 դիտում

Մուրադով. Գերիների վերադարձի հարցը «պետք է փակվի»


Լուսանկարը` https://medmedia.am/


Երեւան: Մեդիամաքս։ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովի կարծիքով, հայ ռազմագերիների վերադարձի հարցը «պետք է փակվի»։

«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, կա լավ պոզիտիվ, կա ըմբռնում։ Իմ կարծիքով, այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Եվ ռուս խաղաղապահները այս գործը ավարտին կհասցնեն»,- ասել է Ռուստամ Մուրադովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

 

Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը խաղաղապահի քաղաքացիական պարտքն է։

 

«Որպես զինվորական՝ ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ։ Հիշում եմ առաջին թռիչքը, երբ գնացինք Բաքու, եւ վերադառնալիս տեսա այդ զինծառայողների դեմքերը, երբ նրանք արդեն Երեւանում էին։ Նրանք չէին հավատում, որ տուն են վերադարձել»,- ասել է Ռուստամ Մուրադովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին