Շուրջ 7500 զինծառայող մարտավարական վարժանքների կմասնակցի - Mediamax.am

1341 դիտում

Շուրջ 7500 զինծառայող մարտավարական վարժանքների կմասնակցի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Զինված ուժերի պատրաստության 2021թ.-ի առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական եւ մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ համազորային, զորատեսակների եւ հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ զորավարժությունները նպատակ ունեն.

 

- ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները եւ ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները,

 

- ճշտել հաստիքային, տրված եւ աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը,

 

- անցկացնել ստորաբաժանումների եւ կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական հրաձգություններով:

 

Մարտավարական եւ մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային եւ հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաեւ օդային հարձակման միջոցներ (ավիացիա):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին