Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն այսօր հայտարարել է, որ զբաղեցրած պաշտոնից իր ազատման գործընթացը հակասահմանադրական է:
«Դա հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես ՀՀ վարչապետի հրաժարականի եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում», - ասված է Օնիկ Գասպարյանի ուղերձում:
«Իմ դիրքորոշումն անփոփոխ է։Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության եւ իրավունքի գերակայությունն ապահովելու եւ ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։ Ես իմ ծառայությունը հայրենիքին եւ հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։
Հարգելի՛ գեներալներ, սպաներ եւ զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց եւ ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին եւ ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման եւ Հայաստանի ու Արցախի հզորացման»,- նշել է Օնիկ Գասպարյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: