ՊՆ ղեկավար. Ադրբեջանը հավելյալ ճնշում է գործադրում Հայաստանի վրա - Mediamax.am

1540 դիտում

ՊՆ ղեկավար. Ադրբեջանը հավելյալ ճնշում է գործադրում Հայաստանի վրա


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ասել է, որ Ադրբեջանը չի կատարում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության` ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց վերադարձնելու վերաբերյալ 8-րդ կետի դրույթները:

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը նախարարն ասել է, որ Ադրբեջանը նշված գործընթացն օգտագործում է քաղաքական նպատակներով` Հայաստանի դեմ հավելյալ ճնշումներ իրականացնելու համար:

 

Ըստ ՊՆ հաղորդագրության, Տոյվո Կլաարը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ պատրաստ է ներդրում կատարել այդ ձեւաչափով բանակցությունների ակտիվացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին