Փաշինյանը կրկին հնչեցրել է զինադադարի պայմանը - Mediamax.am

2403 դիտում

Փաշինյանը կրկին հնչեցրել է զինադադարի պայմանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս պահին Ադրբեջանում կան 1 500-ից 2 000 միջազգային ահաբեկիչներ:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Փաշինյանն ամերիկյան Time հանդեսի հետ զրույցում ասել է, որ Թուրքիան ռազմական միջամտություն է իրականացնում հօգուտ Ադրբեջանի, իսկ նախագահ Էրդողանը պայքարում է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որպես զինադադարի պայման, Հայաստանը պնդում է, որ Թուրքիան «դադարեցնի իր ներգրավվածությունը» եւ «դուրս բերի կամ չեզոքացնի վարձկաններին ու ահաբեկիչներին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին