Հայկական ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությանը - Mediamax.am

3450 դիտում

Հայկական ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությանը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստան՝ սեպտեմբերի 21-ից 26-ը «Կապուստին Յար» զորավարժադաշտում անցկացվելիք «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով:

Զորքերի խմբավորման կազմում զորավարժության համատեղ գործողությունների իրականացման համար հրավիրված են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի, Իրանի եւ Պակիստանի ստորաբաժանումները՝ մոտ 1000 զինծառայող:

 

Ընդհանուր առմամբ, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված է շուրջ 80 հազար զինծառայող:

 

Զորավարժությանն ընդգրկված են մինչեւ 250 տանկ, մինչեւ 450 հետեւակի մարտական մեքենաներ եւ զրահատեխնիկա, մինչեւ 200 հրետանային եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

 

Ռազմավարական զորավարժությանը դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Շրի-Լանկայի ներկայացուցիչները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին