ՆԱՏՕ-ում բարձր են գնահատել հայ խաղաղապահներին - Mediamax.am

3044 դիտում

ՆԱՏՕ-ում բարձր են գնահատել հայ խաղաղապահներին



Երեւան: Մեդիամաքս: Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբին է այցելել ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն Միշոն:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զինծառայողների պատրաստվածության մակարդակը: 

 

Գեներալ Միշոն բարձր է գնահատել ստուգումների արդյունքները եւ շնորհակալություն հայտնել հայ խաղաղապահներին:

 

Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը մասնակցում է 2004 թվականի փետրվարից: 

 

2008 թվականին Հայաստանն ավելացրեց KFOR-ի կազմում ծառայող իր խաղաղապահների թիվը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին