Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ասել է, որ ոստիկանության համակարգում շարունակվող կադրային փոփոխությունները պայմանավորված են աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ “համակարգն ավելի մոբիլ է դարձել, աշխատունակ”:
“Համակարգի ուռճացվածությունն իջեցնելով` ավելի լավ կաշխատի այս կառույցը, կադրերի “ջարդը” բերում է արդյունավետության”, - ասել է Վլադիմիր Գասպարյանը:
Խոսելով համակարգի բարեփոխումների մասին՝ ոստիկանապետը տեղեկացրել է, որ շուտով ամբողջ քաղաքում կգործեն տեսախցիկներ ու արագաչափ սարքեր:
“Դա կբերի նրան, որ գոնե Երեւանում կվերանա “պետավտոտեսուչ” հասկացությունը, այն կվերածվի պարեկային ծառայության”,- ասել է նա:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ այսուհետ ոստիկաններն ավելի շատ պարեկային ծառայություն կիրականացնեն բակերում, որտեղ, նրա կարծիքով, բնակիչները ոստիկանության կարիքն ավելի շատ ունեն:
Հավատո՞ւմ եք, որ մեր ոստիկանները կարող են իսկապես բարեփոխվել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: