Դավիթ Տոնոյանը շփվել է սփյուռքահայ երիտասարդների հետ - Mediamax.am

6678 դիտում

Դավիթ Տոնոյանը շփվել է սփյուռքահայ երիտասարդների հետ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարը կարեւորել է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների շփումը պաշտպանական ոլորտի հետ։

 

Դավիթ Տոնոյանը, ներկայացնելով հայկական բանակի կենսագործունեության եւ զարգացման առաջնահերթությունները, ընդգծել է, որ զինված ուժերի ուշադրության կենտրոնում ժամանակակից սպառազինության ձեռքբերումն է, մասնավորապես՝ այնպիսի զինատեսակների, որոնք հայկական կողմին որակական առավելություններ կտան հակառակորդի նկատմամբ։

 

Նախարարը նշել է, որ գործողությունների մի ամբողջ փաթեթ է իրականացվում զինծառայողների կրթության շարունակականությունն ապահովելու, առողջապահական կարիքները բավարարելու եւ սոցիալական ծրագրերը կյանքի կոչելու համար։ Որպես այս ուղղությամբ իրականացվող կարեւոր նախաձեռնությունների օրինակ նախարարը նշել է զինծառայողներին բնակարանով ապահովելու ծրագիրը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին