Քննարկվել են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները - Mediamax.am

2310 դիտում

Քննարկվել են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր խորհրդակցություն է անցկացվել՝ նվիրված 2018թ. ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների քննարկմանը:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը ներկայացրել է զորակոչային աշխատանքների արդյունքները, առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: 

 

Զինվորական կոմիսարը, մասնավորապես, անդրադարձել է զինկոմիսարիատների եւ բուժհանձնաժողովների աշխատանքներին, նախազորակոչային տարիքի երիտասարդների կցագրմանը եւ հաշվառմանն առնչվող, բժշկական փորձաքննությունների եւ հետազոտությունների ոլորտում առկա խնդրահարույց հարցերի: 

 

Ներկայացվել են նաեւ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակում կատարվող աշխատանքների արդյունքներն ու հայտ ներկայացրած դիմորդների վիճակագրական տվյալները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին