6433 դիտում

Մարտին Երեւանում կկայանա ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ս.թ. մարտին «Երեւանէքսպո» համալիրում կանցկացվի սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը:

Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ- ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ArmHiTec-2018 ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված հարցեր:

Ամփոփվել են նաեւ 2017 թվականին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կատարած աշխատանքները, ՀՀ ռազմարդյունաբերական զարգացման ծրագրի կատարման ընթացքը:

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի եւ այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների նորարարական մշակումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am