Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:
Նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանն այցելել է հյուսիսարեւելյան սահմանագոտու մարտական դիրքերից մեկը՝ շրջայց կատարել մարտական հենակետում եւ ծանոթացել ծառայության անցկացման ու զինվորների կենցաղային պայմաններին, մարտական պատրաստականության վիճակին:
Նախագահը նվերներով խրախուսել է մի խումբ սպաների եւ զինվորների:
Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ Իջեւանում տեղակայված զորամասի նոր մշտական տեղակայման վայրի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը զորանոցում շրջայց կատարելուց հետո զինվորական ճաշարանում ճաշել է զինվորների ու հրամանատարների հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: