Ավարտվել է ՌԴ ՊՆ պատվիրակության այցը Հայաստան - Mediamax.am

11510 դիտում

Ավարտվել է ՌԴ ՊՆ պատվիրակության այցը Հայաստան


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 26-28-ը Հայաստանում էր ՌԴ ՊՆ պատվիրակությունը՝ Հարավային ռազմական շրջանի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորությամբ:

ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Ալեքսանդր Դվորնիկովը եղել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանում եւ Երեւանի ռազմաավիացիոն կայանում:

 

Այսօր Ալեքսանդր Դվորնիկովը հանդիպել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ: Քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման դերի ու նշանակության, ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք «Փոխգործակցություն» եւ ՌԴ-ում ու ՀՀ-ում նախատեսված «Որոնում» համատեղ զորավարժությունների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին