Հայաստանի եւ Սերբիայի Պաշտպանական համալսարանները կգործակցեն - Mediamax.am

5616 դիտում

Հայաստանի եւ Սերբիայի Պաշտպանական համալսարանները կգործակցեն


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել Սերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունը՝ համալսարանի ռեկտոր Մլադեն Վուրունայի գլխավորությամբ:

Համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը նշել է, որ Պաշտպանական համալսարանում կատարվող հետազոտությունների հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանն են ներկայացվում ռազմավարական գնահատումներ եւ առաջարկություններ:

 

Սերբական կողմը բարձր է գնահատել ՊԱՀՀ-ի գործունեությունը եւ գոհունակություն հայտնել ճանաչողական այցի կապակցությամբ:

 

Պատվիրակության անդամները հույս են հայտնել, որ այս այցը սկիզբ կդնի երկու հաստատությունների միջեւ համագործակցության:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին