Գրքերի տաղավար` «Գրիգոր Նարեկացու դատավարությունը» եւ «Աշխարհի իմաստուն հեքիաթները» - Mediamax.am

exclusive
3908 դիտում

Գրքերի տաղավար` «Գրիգոր Նարեկացու դատավարությունը» եւ «Աշխարհի իմաստուն հեքիաթները»

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների եւ հեղինակների կողմից:

Գրքերի տաղավար` «Գրիգոր Նարեկացու դատավարությունը» եւ «Աշխարհի իմաստուն հեքիաթները»
Գրքերի տաղավար` «Գրիգոր Նարեկացու դատավարությունը» եւ «Աշխարհի իմաստուն հեքիաթները»
«Գրիգոր Նարեկացու դատավարությունը»
«Գրիգոր Նարեկացու դատավարությունը»
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում ներկայացնում է Հայաստանում լույս տեսած նոր գրքերը:

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների եւ հեղինակների կողմից:

 

«Գրիգոր Նարեկացու դատավարությունը»

Համլետ Նահատակյան

 

Հրատարակչությունը` Էդիթ Պրինտ

 

Ծավալը` 152 էջ

Չափը` 14,5 X 20

Կազմը` փափուկ

Տպագրությունը`սեւ սպիտակ

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

Նարեկացին ունեցել է թշնամիներ ու բանսարկուներ: Նա մեղադրվել է հերձվածողության մեջ եւ բանադրվել: Քիչ բան է մնացել այդ դատավարությունից. հայտնի չէ, թե ինչպես է ընթացել դատավարությունը կամ հարցաքննությունը: Միայն հայտնի է, որ Նարեկացին արդարացվել է եւ դրանից հետո նրա նկատմամբ հարգանքն ավելի է մեծացել. «Եւ նոքա լռեցին ի չար խորհրդացն եւ անուանեցին զնա երկրորդ լուսաւորիչ եւ երկրորդ սքանչելագործ» (Յայսմաւուրք, 1706թ., էջ 16):

 

Համլետ Նահատակյանը աշխատել է վերականգնել այդ դատավարությունը՝ ի մի բերելով հայ հանճարին նվիրված իր երկար տարիների որոնումները, օգտագործելով Նարեկացու ստեղծագործությունները եւ գրականությունը նրա մասին:

 

«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» 

Կազմող` Շավարշ Կարապետյան

 

Հրատարակչությունը` Էդիթ Պրինտ

 

Ծավալը`  224 էջ

Չափը` 16.5 X 23,5 սմ

Կազմը` կոշտ

Տպագրությունը`գունավոր 

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

Հեքիաթների սույն ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների եւ հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստնության աշխարհը:

 

Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված եւ այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

 

«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքսի աշխատակից Եկատերինա Պողոսյանին ՝ 010 54 54 31:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին