5/10/15. Ալիեւի «օպուսները», Խոսրովի անտառի հրդեհները - Mediamax.am

exclusive
12259 դիտում

5/10/15. Ալիեւի «օպուսները», Խոսրովի անտառի հրդեհները


Դավիթ Տոնոյանը Խոսրովի անտառում
Դավիթ Տոնոյանը Խոսրովի անտառում

Լուսանկարը` ԱԻՆ

Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-14

 

Լավատեսությունն «էլ ավելի զգուշավոր է դարձել»

 

Օգոստոսի 13-ին Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ Հայաստանի նախագահի լավատեսությունը ղարաբաղյան կարգավորման հեռանկարի նկատմամբ «էլ ավելի զգուշավոր է դարձել»։

 

«Այսպես թե այնպես, իրականությունն այն է, որ բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել: Մեզ համար այսպիսի իրավիճակի ստեղծման դրդապատճառները ակնհայտ են: Դա ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշումն է, պատրանքներն են առ այն, թե կարելի է շրջել ժամանակի ընթացքը, խմբագրել պատմությունը և վերադառնալ 1988 թ. իրավիճակին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը անժխտելի փաստ է, եւ այն սակարկման առարկա լինել չի կարող: Հենց այդ պատճառով, հաշվի առնելով ադրբեջանական կողմի ակնհայտ ապակառուցողական գործելակերպը, նախագահ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ կարգավորման հեռանկարին նայում է ընդամենը զգուշավոր լավատեսությամբ: Ցավոք, թվում է, որ այսօր հանրապետության նախագահի լավատեսությունն այդ առումով էլ ավելի զգուշավոր է դարձել»,- ասել էր Վիկտոր Սողոմոնյանը:

Ռոբերտ Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին՝ թե «հայկական կողմը բանակցությունների ընթացքում անկեղծ չէ, փորձում է ժամանակ շահել եւ խաբում է միջնորդներին» եւ «եթե Հայաստանը վերջ տա զավթողական իր քաղաքականությանը, ապա մեր հարաբերությունները կարող են բարելավվել,  եւ հայ ժողովուրդը մեզ հետ համագործակցությունից կստանա ավելին, քան դրսից եկող ողորմություններից», Վիկտոր Սողոմոնյանն ասել էր.

 

«Ցավոք, պրն Ալիեւի քաղաքական կամքն ու արիությունը բավականացրել է ընդամենը հերթական անտակտ արտահայտություններով հանդես գալու համար: Ես, բնականաբար, չեմ պատրաստվում հատուկ մեկնաբանել այդ ամենը, ասեմ միայն, որ հայերի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների ապագայի մասին հոգ տանողներ կան: Պարոն Ալիևը թող զբաղվի սեփական խնդիրներով»։

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-14

 

Հրդեհներ «Խոսրովի անտառում»

 

Օգոստոսի 14-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով հրդեհաշիջման ինքնաթիռ տրամադրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներ իրականացնելու համար:

Դավիթ Տոնոյանը Խոսրովի անտառում Դավիթ Տոնոյանը Խոսրովի անտառում

Լուսանկարը` ԱԻՆ

Հրդեհը հաջողվեց մարել մի քանի օր անց։

 

Արա Թադեւոսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին