5/10/15. Ազիմովն ընդդեմ Քոչարյանի, եկեղեցիների խնդիրը - Mediamax.am

exclusive
10654 դիտում

5/10/15. Ազիմովն ընդդեմ Քոչարյանի, եկեղեցիների խնդիրը


Արազ Ազիմովը
Արազ Ազիմովը
Հովհաննես Մանուկյանը
Հովհաննես Մանուկյանը
Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցին
Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցին

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-31

 

«Ընդհանուր հայտարարի» գալ

 

Հուլիսի 30-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ էր արել մինչեւ տարեվերջ «ընդհանուր հայտարարի» գալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

 

«Համանախագահները պետք է մինչեւ տարեվերջ որոշեն, թե ինչ է պետք անել: Հույս ունենք, որ նրանք լուրջ եւ վճռական քայլեր կանեն իրավիճակի հստակեցման համար», - ասել էր Արազ Ազիմովը:

Արազ Ազիմովը Արազ Ազիմովը

 

Արազ Ազիմովը նաեւ հայտարարել էր, որ «Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի շահերը, քան արտահայտում է Հայաստանի դիրքորոշումը»։

 

«Երբեմն դա դուրս է գալիս ընդունելի շրջանակներից: Համարում եմ, որ Լեռնային Ղարաբաղում ապրող խաղաղ բնակչությունն ավելի շատ ուզում է ապրել Ադրբեջանի կազմում», - ասել էր ադրբեջանցի դիվանագետը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-31

 

«Կեղծ գիտական քննարկում»

 

Հուլիսի 25-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն ասել էր, որ «մինչ եկեղեցիների պատկանելության մասին կեղծ գիտական քննարկում է ընթանում` դրանք քանդվում են, քանի որ փաստացի սեփականատեր չունեն»:

Հովհաննես Մանուկյանը Հովհաննես Մանուկյանը

 

«Հաճախ հրապարակումներում հանդիպում ենք չգիտես որտեղից վերցված հայկական կողմի «պահանջների» մասին: Հայկական կողմը պաշտոնապես խնդրել է վեց եկեղեցիներ վերադարձնել` 5 Թբիլիսիում, եւ մեկը Ախալցխայում, սակայն ինչ-որ եռանիշ թվեր են ներկայացվում, ասես մտածված` որպեսզի հասարակական կարծիքը տրամադրվի եկեղեցիների հնարավոր վերադարձի դեմ:

Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցին Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցին

 

Սակայն հիմա գլխավոր խնդիրն այն է, որ մինչ այդ եկեղեցիների պատկանելության հարցի շուրջ կեղծ գիտական քննարկում է ընթանում` դրանք քանդվում են, քանի որ փաստացի սեփականատեր չունեն», - ասել էր դեսպանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին