5/10/15. Armenia Sacra-ն Լուվրում, Օսկանյանը՝ ԲՀԿ-ում, Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ ցուցակի առաջին տեղում - Mediamax.am

4839 դիտում

5/10/15. Armenia Sacra-ն Լուվրում, Օսկանյանը՝ ԲՀԿ-ում, Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ ցուցակի առաջին տեղում


Armenia Sacra ցուցահանդեսը Լուվրում
Armenia Sacra ցուցահանդեսը Լուվրում
Armenia Sacra ցուցահանդեսը Լուվրում
Armenia Sacra ցուցահանդեսը Լուվրում
Սերժ Սարգսյանը 2017թ. փետրվարի 18-ին
Սերժ Սարգսյանը 2017թ. փետրվարի 18-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը 2017թ. փետրվարի 18-ին
Սերժ Սարգսյանը 2017թ. փետրվարի 18-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը 2017թ. փետրվարի 20-ին
Սերժ Սարգսյանը 2017թ. փետրվարի 20-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանը
Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-20

 

«Սուրբ Հայաստան»-ը Լուվրում

 

Փետրվարի 19-ին Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակն ու Ռոբերտ Քոչարյանը Փարիզի Լուվրում բացեցին «Սուրբ Հայաստան» (Armenia Sacra) ցուցահանդեսը:

Armenia Sacra ցուցահանդեսը Լուվրում Armenia Sacra ցուցահանդեսը Լուվրում

 

Բացման նախօրեին Հայաստանի նախագահի օգնական, Ֆրանսիայում Հայաստանի Տարվա հանձնակատար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսը 2006 թվականի սեպտեմբերից Armenie mon amie («Հայաստանն իմ բարեկամն է») կարգախոսի ներքո անցկացվող Ֆրանսիայում Հայաստանի տարվա կենտրոնական իրադարձություններից է։

Armenia Sacra ցուցահանդեսը Լուվրում Armenia Sacra ցուցահանդեսը Լուվրում

 

«Սուրբ Հայաստան» ցուցահանդեսը ներկայացնում էր IV-XVIII դարերի հայ արվեստի եւ մշակույթի գլուխգործոցներ։ Մասնավորապես, Լուվրի այցելուները կարող էին ծանոթանալ 32 հայկական խաչքարերի հետ, որոնք առաջին անգամ էին նման քանակությամբ ցուցադրվում Հայաստանի սահմաններից դուրս։

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-20

 

Օսկանյանն անդամակցում է ԲՀԿ-ին

 

Փետրվարի 14-ին Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու համար։

Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանը Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ և արդար ընտրություններ, հետևաբար նաև նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ։ Լինելով Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ՝ տարբեր առիթներով ես պարբերաբար արտահայտել եմ իմ տեսակետները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և զարգացումների վերաբերյալ։ Այսօր գտնում եմ, որ ժամանակն է, որ ավելի ակտիվ մասնակցություն ունենամ երկրի քաղաքական գործընթացներին», - ասել էր Օսկանյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-20

 

ՀՀԿ ցուցակը

 

Փետրվարի 15-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Վիգեն Սարգսյանը Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo

Առաջին տասնյակում ընդգրկված էին.

 

1. Վիգեն Սարգսյան՝ ՀՀ ՊՆ ղեկավար

2. Տարոն Մարգարյան՝ Երեւանի քաղաքապետ

3. Արփինե Հովհաննիսյան՝ ՀՀ արդարադատության նախարար

4. Արա Բաբլոյան՝ ԱԺ պատգամավոր

5. Արմեն Ամիրյան՝ ՀՀ մշակույթի նախարար

6. Արմեն Աշոտյան՝ ՀՀԿ փոխնախագահ

7. Էդուարդ Շարմազանով՝ ԱԺ նախագահի տեղական

8 .Մարգարիտ Եսայան՝ ԱԺ պատգամավոր

9 .Սամվել Ֆարմանյան՝ ԱԺ պատգամավոր

10. Կարեն Ավագյան՝ ԱԺ պատգամավոր

 

«Չենք խոստանում, որ Հայաստանը դարձնելու ենք դրախտ»

 

Փետրվարի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ Հայաստանը

«կանգնած է լուրջ վերափոխման, կերպարանափոխման շեմին»:

Սերժ Սարգսյանը 2017թ. փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանը 2017թ. փետրվարի 18-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գալիք ընտրություններին ներկայանալու է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի ամբիոններից, աշխարհի առաջատար լրատվականների եթերներից, բոլոր հնարավոր եւ անհնար հարթակներից տեղ հասցնել Հայաստանի ձայնը: Նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ են տանելու մտքի, հռետորության եւ կամքի ուժով միայն։

Սերժ Սարգսյանը 2017թ. փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանը 2017թ. փետրվարի 18-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մի տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն ասելու, որ եթե քվեն տաք իրենց, իրենք մեր ժողովրդին հոսանքն ու գազն անվճար են տալու, չեն ասելու, որ մենք երիտասարդներին բանակ չենք տանելու: Նրանք ասելու են այն, ինչ ի վիճակի են լինելու անել: Նրանք ասելու են, որ ամեն օր մեր երկիրն առաջ են տանելու», - ասել էր Հայաստանի նախագահը:

 

Համանախագահներն «ավելի շատ ճկունություն» են ակնկալում

 

Փետրվարի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել փետրվարի 16-ին Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից հետո:

 

«Համանախագահները վերահաստատել են, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ պատերազմը լուծման տարբերակ լինել չի կարող: Նրանք կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել եւ իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղությանը եւ ոչ թե պատերազմի: Համանախագահները նաեւ կողմերին կոչ են արել խստորեն պահպանել 1994/95 թվականների զինադադարի համաձայնագրերը», - ասված էր հայտարարության մեջ:

 

Միջնորդները նաեւ հիշեցրել էին 2011 թվականի մայիսին Դովիլում ԱՄՆ, Ռուասաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունն այն մասին, որ ուժի կիրառումը ավելի շատ տառապանքներ ու ավերածություններ կբերի եւ կարժանանա միջազգային հանրության դատապարտմանը: Նրանք նաեւ կողմերին են ներկայացրել իրենց կարծիքները՝ 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ:

 

«Համանախագահները շեշտել են, որ կողմերը պետք է ավելի շատ ճկունություն դրսեւորեն եւ վերսկսեն համապարփակ բանակցությունները՝ երկարատեւ լուծմանը որքան հնարավոր է շուտ հասնելու համար», - ասված էր հայտարարության մեջ:

 

Սերժ Սարգսյանը հիշեցնում է Աղդամի, Ֆիզուլիի եւ այլ շրջանների կորուստը

 

Փետրվարի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ Ադրբեջանի «բոլոր հնարավոր սադրանքները արժանի հակահարված են ստանալու»:

 

«Այսօր Ադրբեջանում ոմանք պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետեւաբար եւ խոցելի: Պատրանքների վրա հիմնված քաղաքականությունը ապագա չունի եւ չի կարող ունենալ: Ձեզնից շատերը հիշում են, թե 90-ական թվականների սկզբներին, երբ շաբաթը մեկ Ադրբեջանում պաշտպանության նախարար էր փոխվում, նրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունն էր համարում ելույթ ունենալ եւ ասել, որ մի քանի օր հետո ինքը Ստեփանակերտում թեյ է խմելու: Բայց, ինչպես պատմությունը ցույց տվեց՝ ձեր եւ մեր ժողովրդի այլ հերոս զավակների ջանքերով այնպես ստացվեց, որ նրանք ոչ միայն Ստեփանակերտում թեյ չխմեցին, այլ զրկվեցին Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Կուբաթլիում, Քարվաճառում եւ այլ վայրերում թեյ խմելու հնարավորությունից», - նկատել էր Սերժ Սարգսյանը:

 

«Անկեղծ եմ ասում, որ մենք Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, սակայն եւ ոչ մեկին թույլ չենք տա տենչալ մեր ժողովրդի տառապանքը: Արցախի խնդիրը հայ ժողովրդի գործն է. ինչպես որ Արցախի ժողովուրդը որոշի, հենց այդպես էլ կլինի Արցախի ապագան», - շեշտել էր Հայաստանի նախագահը:

 

«Անառողջ մրցակցություն» չի լինելու

 

Փետրվարի 20-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում»:

 

«Այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ Թուրքիայի կողմից շրջափակումը վերացված չէ, անընդունելի է: Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որեւէ առնչություն չունեն եւ նրանց պատճառով չեն: Մեր հասարակական կյանքի կազմակերպման եւ լավ կառավարման խնդիրներն ազգային անվտանգության խնդիրներ են: Թերի կառավարումն ուղղակի ազդում է ազգային անվտանգության եւ երկրի պաշտպանունակության վրա: Հենց այդ պատճառով մենք նախաձեռնեցինք Սահմանադրության բարեփոխման գործընթացը: Մեր երկիրն այդպիսով թեւակոխել է բեկումնային փոփոխությունների փուլ: Գիտեմ, որ ձեզնից շատերը որոշ մտահոգություններ ունեն սահմանադրական փոփոխությունների արդյունքում ոչ պատերազմական ժամանակաշրջանում Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացման կապակցությամբ: Այո, 2018 թվականից, երբ նոր Սահմանադրությունն ամբողջովին ուժի մեջ մտնի, այլեւս նման պաշտոն նախատեսված է միայն պատերազմի ժամանակ:

Սերժ Սարգսյանը 2017թ. փետրվարի 20-ին Սերժ Սարգսյանը 2017թ. փետրվարի 20-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Նոր Սահմանադրությամբ մեր պետությունն անցնում է կառավարման խորհրդարանական ձեւի: Վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության եւ պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա նախագահին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին: Նպատակը հետեւյալն է. մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը եւ լիազորությունները: Այսպիսով մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է», - ասել էր Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների առջեւ:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին