5/10/15. «Կիլիկիա»-ն, Բուրսայի խաղը, Արմեն Գեւորգյանի հրաժարականը - Mediamax.am

exclusive
7455 դիտում

5/10/15. «Կիլիկիա»-ն, Բուրսայի խաղը, Արմեն Գեւորգյանի հրաժարականը


Դրվագ Բուրսայում կայացած Թուրքիա-Հայաստան խաղից
Դրվագ Բուրսայում կայացած Թուրքիա-Հայաստան խաղից

Լուսանկարը` Ֆոտոլուր

Աբդուլահ Գյուլը, Ահմետ Դավութօղլուն եւ Սերժ Սարգսյանը Բուրսայում
Աբդուլահ Գյուլը, Ահմետ Դավութօղլուն եւ Սերժ Սարգսյանը Բուրսայում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Արմեն Գեւորգյանը
Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Կիլիկիա» առագաստանավը
«Կիլիկիա» առագաստանավը

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-20

 

«Կիլիկիայի» արշավի առաջին փուլը

 

Հոկտեմբերի 15-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ էր «Կիլիկիա» առագաստանավի նավապետին ու անձնակազմին:

«Կիլիկիա» առագաստանավը «Կիլիկիա» առագաստանավը

 

«Ավելի քան 3 ամիս մենք ուշադիր հետեւում էինք ձեր նավարկությանը: Անցնելով 7 ծովերի միջով՝ դուք հպարտորեն կրել եք մեր հայրենիքի դրոշը: Այսօր ուրախ օր է, քանի որ դուք հասել եք նախատեսված կանգառի վայր՝ Վենետիկի նավահանգիստ եւ կայանել հայկական Սուրբ Ղազար կղզում: Շնորհավորում եմ բազմափուլ արշավի առաջին մասն բարեհաջող ավարտելու կապակցությամբ»,- ասված էր  ուղերձում:

 

Գարեգին Բ-ն մտահոգ է

 

Հոկտեմբերի 15-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մտահոգություն էր հայտնել Հայաստանում «Եհովայի վկաներ»-ի պաշտոնական գրանցման կապակցությամբ:

 

Հանդիպելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններին, Վեհափառը անարդար էր անվանել մեղադրանքները Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին՝ հոգեւոր քարոզչությունը թերի իրականացնելու վերաբերյալ:

 

«Գարեգին Բ-ն նաեւ անընդունելի է անվանել այն դրույթները, որոնցով հիմնավորվում տոտալիտար աղանդի գրանցումը»,- հայտնել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունում:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-20

 

Բուրսայի հանդիպումը 

 

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին մեկնել էր Բուրսա քաղաք՝ հետեւելու երկու երկրների ազգային հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպմանը:

Աբդուլահ Գյուլը, Ահմետ Դավութօղլուն եւ Սերժ Սարգսյանը Բուրսայում Աբդուլահ Գյուլը, Ահմետ Դավութօղլուն եւ Սերժ Սարգսյանը Բուրսայում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Բուրսայում Սերժ Սարգսյանը հանդիպել էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ, այնուհետեւ հանդիպում անցկացրել իր թուրք պաշտոնակցի հետ:

Դրվագ Բուրսայում կայացած Թուրքիա-Հայաստան խաղից Դրվագ Բուրսայում կայացած Թուրքիա-Հայաստան խաղից

Լուսանկարը` Ֆոտոլուր

2:0 հաշվով ավարտված խաղից հետո Հայաստանի պատվիրակությունը վերադարձել էր Երեւան:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ: 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-20

 

Արմեն Գեւորգյանի հրաժարականը

 

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նշելով, որ Արմեն Գեւորգյանը մտադիր է տեղափոխվել մասնավոր հատված:

Արմեն Գեւորգյանը Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Արմեն Գեւորգյանը 1997 թվականից ի վեր զբաղեցրել էր ՀՀ վարչապետի օգնականի, ՀՀ նախագահի օգնականի, ՀՀ նախագահի առաջին օգնականի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի,

ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնները:

 

Հոկտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել էր Արմեն Գեւորգյանին տարածքային կառավարման նախարարի, փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին