ԵՄ արձանագրում է, որ բռնության դեպքերի թիվը Հայաստանի Զինված Ուժերում նվազում է - Mediamax.am

7376 դիտում

ԵՄ արձանագրում է, որ բռնության դեպքերի թիվը Հայաստանի Զինված Ուժերում նվազում է


ՀՀ զինված ուժեր
ՀՀ զինված ուժեր

Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Միությունն արձանագրում է, որ նախորդ տարիների համեմատ, բռնության դեպքերի թիվը Հայաստանի Զինված Ուժերում անշեղորեն նվազում է:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասվում է Եվրոպական Հանձնաժողովի եւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն Ներկայացուցչի այսօր հրապարակած  համատեղ փաստաթղթում՝ 2011թ-ին Հայաստանում Եվրոպական Հարեւանության Քաղաքականության իրականացման վերաբերյալ: 

«Քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ բավական արդյունավետ է: Պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է:

Այնուամենայնիվ, անպատժելիությունը անվտանգության ուժերի անդամների կողմից

մարդու իրավունքների խախտումների համար մտահոգության տեղիք է տալիս: Պաշտպանական բարեփոխումը, ավելի շատ թափանցիկություն ապահովելով, նաեւ ի հայտ է բերում չարաշահումների խնդիրը: ՀՀ Զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ամենափակ կառույցներից մեկը, որտեղից հաճախ են ստացվում հաղորդագրություններ բռնության կիրառման, ոչ մարտական պայմաններում գրանցվող զոհերի մասին: Միաժամանակ, պաշտպանության նախարարությունը ցուցաբերում է թափանցիկ աշխատանքի բարձր մակարդակ՝ տեղեկատվություն հրապարակելով յուրաքանչյուր պատահարի մասին: Նախորդ տարիների համեմատ, բռնության դեպքերի թիվը Հայաստանի Զինված Ուժերում անշեղորեն նվազում է: Զինվորական ղեկավարները նաեւ անընդհատ հավաստիացնում են հասարակությանը յուրաքանչյուր պատահարը հետաքննելու իրենց պատրաստակամության մասին», - ասված է փաստաթղթում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին