Վանոյի եւ Վազգենի մասին գիրքը՝ պատանիների աչքերով - Mediamax.am

exclusive
3117 դիտում

Վանոյի եւ Վազգենի մասին գիրքը՝ պատանիների աչքերով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդան Կարապետյանը
Վարդան Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Ծատուրյանը՝ ձախից
Լեւոն Ծատուրյանը՝ ձախից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Մուրադյանը`աջից
Դավիթ Մուրադյանը`աջից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշոտ Զոնանյանը`աջից
Աշոտ Զոնանյանը`աջից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեդա Ստեփանյանը
Սեդա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սիրադեղյանական օրերի» շրջանակում 2024թ. նոյեմբերի 12-ին կազմակերպվել էր «Վանոն ու Վազգենը․երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի քննարկումը, որին ներկա էր դրա համահեղինակ, Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Երիտասարդները, որոնք Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի ժամանակակիցը չեն եղել, նրանց մասին հաճախ միֆական պատկերացումներ ունեն: Ինչպես նշել է Արա Թադեւոսյանը՝ «մեզ համար շատ կարեւոր է, որ երիտասարդներն այս գիրքը կարդան եւ սեփական պատկերացումը կազմեն այդ մարդկանց մասին, այլ ոչ թե առաջնորդվեն կարծրատիպերով»:

Վարդան Կարապետյանը Վարդան Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Քննարկումը համակարգող պատմության ուսուցիչ Վարդան Կարապետյանի խոսքով՝ այս օրերին գիրքը ձեռքից ձեռք է փոխանցվել եւ քննարկվել կրթահամալիրում:

«Մեր նպատակներից մեկին հասել ենք»

Արա Թադեւոսյան

«Վանոն ու Վազգենը․երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի նպատակն է եղել այս մարդկանց ցույց տալ հնարավորինս անաչառ կերպով, զերծ մնալ որեւէ մեկնաբանությունից կամ սեփական կարծիքից: Շատ են ուրախացնում այն արձագանքները, որոնք ստանում ենք վերջին շաբաթների ընթացքում: Շատերն ասում են, որ գիրքը մտածելու տեղիք է տալիս՝ եթե գրքում շարադրված եւ համադրված փաստերն ու վկայությունները մարդկանց օգնում են սեփական վերլուծություններն անել, դա նշանակում է, որ մեր նպատակներից մեկին հասել ենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրքում նախապատվություն չենք տվել հերոսներից որեւէ մեկին: Փորձել ենք նրանց միասին ներկայացնել՝ բոլոր հակասություններով ու տարբերություններով:

«Երիտասարդները եւս հետաքրքրված են գրքով»

Շատ է ուրախացնում նաեւ այն, որ երիտասարդները, պատանիները հետաքրքրված են այս գրքով: Ցանկացել ենք, որ այս սերունդը կարդա եւ Վանոյի ու Վազգենի մասին պատկերացում չունենա նրանց մեկ-երկու ցիտատով միայն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բացի գրախանութներից՝ գիրքը կարելի է գնել նաեւ մեր կայքի միջոցով, որտեղ երկու տարբերակ կա այն ստանալու՝ առաքումով կամ խմբագրությունից վերցնելով: Խմբագրությունից գիրքը վերցնողների 80-85 տոկոսը երիտասարդներ են:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրքի առաջին տպաքանակը արագ սպառվեց, այժմ վաճառքում երկրորդն է: Սա եւս փաստում է, որ գիրքը պահանջված է եւ հասարակության մեջ հետաքրքրություն կա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարծում եմ՝ գրքի հաջողության գործոններից մեկն էլ այն է, որ այն նախեւառաջ լրագրողական աշխատանք է: Մենք «լոնգ րիդ» (long read) եզրույթ ունենք՝ երկար ընթերցվող հոդված, սա միգուցե կարող ենք «մեծ լոնգ րիդ» եւ ոչ թե դասական գիրք անվանել, ինչի շնորհիվ էլ հեշտ է կարդացվում:

Ներկայացնում ենք հատվածներ գիրքն ընթերցած պատանիների կարծիքներից:

Դավիթ Մուրադյան, 11-րդ դասարան

Գիրքը բազմաթիվ դրվագներ է ներկայացնում Հայաստանի նորագույն պատմությունից, որոնք կարեւոր են այսօրվա իրողությունները հասկանալու համար:
Դավիթ Մուրադյանը`աջից Դավիթ Մուրադյանը`աջից

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինձ գրավել են համեմատությունները, որ նախաբանում հեղինակները ներկայացնում են, թե ամեն հերոսի ծննդյան տարեթվին ինչպիսի կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում։ Այսպիսի համեմատությունների հետ մենք առնչվում ենք նաեւ գրքի մյուս գլուխներում։ Այս մոտեցումը հետաքրքիր է ու գրավիչ, ընթերցողին թույլ է տալիս իրավիճակը դիտարկել ամբողջական կոնտեքստում։

Լեւոն Ծատուրյան, 11-րդ դասարան

Այս ժամանակաշրջանի գործիչների մասին շատ քիչ բան գիտեի եւ ընթերցելիս որոշ չափով լրացրեցի այդ բացը: Առհասարակ գրքեր կարդալ սիրում եմ, եւ սա, երեւի թե, այն գրքերից է, որ կարող եմ առանձնացնել իր ձեւաչափի, ոճի, մեջբերումների առումով: Ինձ շատ դուր եկավ հեղինակների չեզոքությունը:
Լեւոն Ծատուրյանը՝ ձախից Լեւոն Ծատուրյանը՝ ձախից

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինձ համար Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի հարաբերությունն իսկապես բարդ շերտերով պատված մի պատմություն է։

Սեդա Ստեփանյան, 11-րդ դասարան

Հաճելի էր, երբ ընթերցելիս հանդիպեցի ինձ ծանոթ մարդկանց անուններ՝ Դավիթ Մաթեւոսյան, Հակոբ Մովսես։ Շատ ուրախ եմ, որ նման մարդկանց ճանաչում եմ, որոնք եղել եմ մեր դպրոցի հյուրերը:
Սեդա Ստեփանյանը Սեդա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրքի բովանդակությունից արդեն հասցրել եմ նաեւ հատվածներ առանձնացրել, որոնք կարելի է դպրոցում բանավեճի թեմա դարձնել, օրինակ «Գրող կոչվելու իրավունք ունեն ...» հատվածը:

Միքայել Շվագիր, 11-րդ դասարան

Ինձ համար Ղարաբաղյան Շարժման մասին տեղեկատվությունը քիչ էր, կուզեի ավելին իմանալ: Ներանձնական հարաբերությունները եւ դրանց քաղաքական հետեւանքները կենտրոնացած են հիմնականում 1996-ից հետո կատարվող իրադարձությունների վրա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիրքը կարեւոր է Հայաստանի պատմության նորագույն շրջանի մասին ոչ առասպելական պատկերացում ձեւավորելու տեսանկյունից։ Կարդալուց հետո ինձ համար մի բան պարզ դարձավ՝ բոլոր «հիմնադիր հայրերն» ունեին ներանձնական բարդ հարաբերություններ՝ քաղաքական հետեւանքներով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարծում եմ՝ գիրքը միայն Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի մասին չէ։ Այն նաեւ բացահայտում է ՀՀ առաջին նախագահի հետ ունեցած խզումները։

Կարինե Դադոյան, 11-րդ դասարան

Ամեն գիրք չէ, որ ինձ գրավում է եւ կարդում եմ, բայց այս մեկն այդ շարքից էր: Գրավիչ էր նրանով, որ հերոսները ոչ միայն քաղաքական տեսանկյունից էին ներկայացված, այլեւ մարդկային: Գիրքն օգնում է պատկերացում կազմել նորագույն տարբեր իրադարձություններ մասին, որոնք ուղիղ կապ ունեն ներկայիս քաղաքականության հետ։

Աշոտ Զոնանյան, 11-րդ դասարան

Գիրք կարդալ այդքան էլ չեմ սիրում (ծիծաղում է-խմբ.), բայց այս գիրքը կարդացի մեկ օրում: Մեր պատմության այդ ժամանակներն ինձ շատ են հետաքրքրում: Ընթերցելիս հասկանում ես, որ Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի հարաբերությունն իսկապես բարդ փուլերով անցած մի պատմություն է։
Աշոտ Զոնանյանը`աջից Աշոտ Զոնանյանը`աջից

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիրքը ներկայացված էր նոր ֆորմատով, առանց ավելորդությունների, ինչը թույլ տվեց շատ արագ կարդալ:

«ՎԱՆՈՆ ու ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը կարելի է ձեռք բերել առցանց Մեդիամաքսի կայքի միջոցով այս հղումով.
 
https://premium.mediamax.am/am/books/vano_vazgen
 
Այս եղանակով գնելու դեպքում գիրքը կարող եք վերցնել Մեդիամաքսի գրասենյակից Երեւանի կենտրոնում կամ պատվիրել առաքում:

Գիրքը նաեւ հասանելի է «Բուկինիստ» եւ «Զանգակ» գրախանութների ցանցերում, ինչպես նաեւ այլ գրախանութներում:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին