Քաղաքապետարանն ամբողջությամբ խզել է «Սանիթեք»-ի հետ պայմանագրերը - Mediamax.am

4353 դիտում

Քաղաքապետարանն ամբողջությամբ խզել է «Սանիթեք»-ի հետ պայմանագրերը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր տեղեկացրել է, որ ամբողջությամբ խզել է աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը։

«Ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրերը»,- տեսաուղերձի միջոցով հայտարարել է քաղաքապետը:

 

 

 

Հոկտեմբերի 2-ին էլ քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ «Սանիթեք»-ին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 մլն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։

 

«Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլեւս որեւէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով ս.թ. օգոստոսի 29-ից ի վեր Երեւան քաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից»,- հայտնել էին քաղաքապետարանում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին