Երեւան: Մեդիամաքս: Երեւան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ վիզուալ կոնցեպտը պետք է ներառի.
Լոգոտիպ, տառատեսակ (շրիֆտ), գունային ոճ, ֆիրմային այլ էլեմենտներ՝ կախված առաջարկվող կոնցեպտից:
Մրցույթին կարող են մասնակցել շահագրգիռ բոլոր ոլորտային կազմակերպություններն ու անհատները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. հունվարի 15-ն է:
Լավագույնը ճանաչված աշխատանքը ներկայացնող կազմակերպությունը կամ անհատը կարժանանա 2 միլիոն դրամ մրցանակի:
Հայտերն ընդունվում են ք.Երեւան, 0015, Արգիշտիի 1 հասցեով, Երեւանի քաղաքապետարան կամ logo2800@yerevan.am էլեկտրոնային հասցեով:
Մանրամասների համար կարելի է զանգահարել 011-514-251 հեռախոսահամարով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: