Երեւանում նոր աղբավայր կկառուցվի - Mediamax.am

15703 դիտում

Երեւանում նոր աղբավայր կկառուցվի


Լուսանկարը` cloudfront.net


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում նոր աղբավայր է կառուցվելու:

Կառավարության այսօրվա նիստում որոշել է Երեւան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 24.42 հա հողամասը հետ վերցնել «Հայ անտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից եւ ամրացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։

 

Փոխքաղաքապետ Կամո Արեյանը փոխանցմամբ՝ նման որոշումը պայմանավորված է Երեւանի համայնքում նոր աղբավայր նախագծելու, կառուցելու եւ շահագործելու նպատակով:

 

«Հավանական թյուրընկալումներից խուսափելու համար պետք է հատուկ նշեմ, որ այդ տարածքը հողային հաշվեկշռով ընդգրկված է որպես անտառային ֆոնդի հող, բայց երբեւէ իր գոյության ընթացքում անտառապատ, անտառածածկ տարածք չի եղել, այն ուղղակի շարունակությունն է այսօրվա գործող քաղաքային աղբավայրի, անխնա ու անմշակ տարածք է»,- նշել է Կամո Արեյանը:

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Երեւանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրի ու ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրված՝ «Երևանի կոշտ թափոններ-առաջին փուլ» ֆինանսավորման պայմանագրի դրույթների կատարումը, որի արդյունքում կառուցվող նոր աղբավայրը համապատասխանելու է Եվրոպական միության՝ կենցաղային աղբավայրերի մասին դիրեկտիվի պայմաններին:

 

Նախագծի համաձայն՝ Նուբարաշենի աղբավայրից բացի նախատեսվում է նաեւ փակել Երևան քաղաքում տարերայնորեն առաջացած Աջափնյակի աղբավայրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին