Վաղը Երեւանում կկայանա “Անցնում ենք անցումներով” ֆլեշմոբը - Mediamax.am

6641 դիտում

Վաղը Երեւանում կկայանա “Անցնում ենք անցումներով” ֆլեշմոբը


Կասկադ
Կասկադ

Լուսանկարը` www.ablog.gratun.am


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 27-ին` ժամը 18.30-ին, ՖլեշՄոբ Դիվիզիան Երեւանի Երիտասարդական Բանկի աջակցությամբ կիրականացնի "Անցնում ենք անցումներով” ֆլեշմոբը։

Ֆլեշմոբը սկսվելու է Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկից /Կասկադի մոտ/, Մաշտոցի պողոտայի անցումներով հասնելու է Ամիրյան փողոց, ապա Ամիրյան փողոցով` Հանրապետության հրապարակ եւ Վազգեն Սարգսյանի փողոցով` մինչեւ Անգլիական այգի /Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի այգի/:

 

Միջոցառման մասնակիցները կրելու են “կանաչ լույս” հաղորդագրություն պարունակող շապիկներ եւ անցումների մոտ սպասելու են կանաչ լույսին, ապա, շղթա կազմած հատելու են փողոցը:

Մեր ընտրանին