Մասկին հորդորել են պատմել «Twitter-ի կողմից Թուրքիայի գործերին միջամտելու մասին» - Mediamax.am

2392 դիտում

Մասկին հորդորել են պատմել «Twitter-ի կողմից Թուրքիայի գործերին միջամտելու մասին»


Լուսանկարը` bwbx.io (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը Twitter-ի սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Իլոն Մասկին առաջարկել է տվյալներ տրամադրել «երկրի քաղաքական կյանքին ընկերության միջամտության մասին»։

«Բացատրե՛ք, թե նախկինում Twitter-ի միջոցով ինչ միջամտություններ են իրականացվել Թուրքիայի քաղաքական կյանքին։ Բացահայտե՛ք մեր նախագահի օգտահաշիվների նկատմամբ կիրառված գաղտնի գրաքննության մասին տեղեկատվությունը։ Քարոզչության ինչպիսի՞ հնարավորություններ էին համակարգորեն տրամադրվում Թուրքիայի դեմ գործող ահաբեկչական կազմակերպություններին»,- Ալթունի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

«Բացատրություն տվե՛ք, որպեսզի բոլորս կարողանանք կրկին վստահել սոցիալական կայքերին եւ հավատալ, որ դրանք հաղորդակցության հարթակներ են»,- հավելել է նա։  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին