Պակիստանը եւս առաջադրել է Էրդողանին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար - Mediamax.am

3412 դիտում

Պակիստանը եւս առաջադրել է Էրդողանին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար


Լուսանկարը` dawn.com


Երեւան։ Մեդիամաքս։ Պակիստանի Սենատը եւս առաջադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի համար։

«Անդադար ջանքերի, երկու կողմերի հետ ժամանակին եւ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ Էրդողանը միանձնյա կանխեց գլոբալ աղետը», - ասվում է Պակիստանի Սենատի նախագահ Սադիք Սանջրանիի՝ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին ուղղված դիմումում, որը մեջբերում է Անադոլու գործակալությունը:

 

Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Սենթոփը հայտարարել էր, որ նախաձեռնել Էրդողանի առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ նշելով, որ դրան կաջակցեն նաեւ այլ երկրներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին