Ալիեւն ասել է, որ ադրբեջանա-թուրքական միությունը «աշխարհում նմանը չունի» - Mediamax.am

1737 դիտում

Ալիեւն ասել է, որ ադրբեջանա-թուրքական միությունը «աշխարհում նմանը չունի»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ««Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված ադրբեջանա-թուրքական միասնությունը, եղբայրությունն ու միությունը աշխարհում նմանը չունեն»։

«Մեր միջպետական հարաբերություններն օրեցօր ընդլայնվում եւ հարստանում են նոր բովանդակությամբ։

 

Վստահ եմ, որ մենք հաջողությամբ կշարունակենք մեր համատեղ ջանքերը մեր ռազմավարական դաշինքի ամրապնդման եւ փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությամբ, որը բխում է մեր եղբայրական ժողովուրդների կամքից, ինչպես նաեւ Շուշիի հռչակագրից», - ասված է «Հաղթանակի տոնի» հարյուրամյակի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված Ալիեւի նամակում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին