«Գործակալ 007»-ը վերադարձել է - Mediamax.am

10343 դիտում

«Գործակալ 007»-ը վերադարձել է


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կայացել է բրիտանացի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ՝ «Սպեկտր» անվանմամբ ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմի առաջին ցուցադրությանը ներկա են գտնվել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները:

 

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Դենիել Քրեյգը, Մոնիկա Բելուչին եւ Լեա Սեյդուն:

 

Բոնդի մասին պատմող թվով 24-րդ ֆիլմի սցենարը ծավալվում է ԱՄՆ հետախուզության գաղտնի տվյալները հրապարակած Կենտրոնական հետախուզական գործակալության նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենի պատմության շուրջ:  Ֆիլմը պատմում է մի դեւի մասին, որը ստեղծվել է յուրայինների եւ օտարների, քաղաքացիների եւ կառավարությունների նկատմամբ հսկողություն  իրականացնող համակարգի կողմից:

 

 

«Սպեկտոր» անվանմամբ գաղտնի կազմակերպությունն ավելի զորեղ է, քան աշխարհում հայտնի ամենահզոր հատուկ ծառայությունները, եւ արդեն կարողանում է կառավարել վերջիններիս: 

 

«Բոնդի մասին պատմող նախորդ ֆիլմը ստեղծվել էր Ջուլիան Ասանժի հետ կապված հայտնի միջադեպից հետո, այս մեկը ստեղծվել է՝ Սնոուդենից հետո: Ֆիլմը գլոբալ հսկողության, քաղաքացիների ազատության վերացման մասին է: Գլխավոր հերոսը հատուկ ծառայության աշխատակից է, իսկ այսօր մեր հատուկ ծառայություններն ավելի շուտ կասկածի, քան թե հիացմունքի են արժանանում»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Սեմ Մենդեսը:

 

«Ինձ հետ, թե առանց ինձ՝ 007 գործակալն, անկասկած, ապրելու է այնքան ժամանակ, քանի դեռ իր մասին նկարահանում են այսպիսի հիանալի կինոնկարներ»,- ասել է Դենիել Քրեյգը: 

 

Բոնդի մասին պատմող նախորդ ֆիլմը, որի  «Սքայֆոլ» սաունդթրեքը կատարում էր աշխարհահռչակ երգչուհի Ադելը, համաշխարհային վարձույթում հավաքել էր շուրջ 1 մլրդ դոլար:

 

Նոր ֆիլմի բյուջեն կազմել է 250 միլիոն դոլար: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին