Ազնավուր: Խճանկար: 1960 թվական - Mediamax.am

exclusive
6530 դիտում

Ազնավուր: Խճանկար: 1960 թվական


 «Անցում Ռեյնի վրայով» ֆիլմի պաստառը
«Անցում Ռեյնի վրայով» ֆիլմի պաստառը
«Կրակեք դաշնակահարին»  ֆիլմի պաստառը
«Կրակեք դաշնակահարին» ֆիլմի պաստառը
Կադր՝ «Կրակեք դաշնակահարին»  ֆիլմից
Կադր՝ «Կրակեք դաշնակահարին» ֆիլմից
Շառլ Ազնավուրը եւ Ֆրանսուա Տրյուֆոն՝ «Կրակեք դաշնակահարին» ֆիլմի նկարահանումներին
Շառլ Ազնավուրը եւ Ֆրանսուա Տրյուֆոն՝ «Կրակեք դաշնակահարին» ֆիլմի նկարահանումներին

2018 թվականի նոյեմբերի 12-ին Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) հայտնեց ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին: Այն հանդիսանում է մեծն արտիստի եւ միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքը՝ սկսված դեռեւս 2017 թվականին: 

 

Երեւանի կոնյակի գործարանը եւ Մեդիամաքսը ներկայացնում են համատեղ հատուկ նախագիծ, որը «խճանկարի» ոճով կպատմի, թե ինչպիսինն էին Շառլ Ազնավուրի համար 1956, 1960 եւ 1981 թվականները: ARARAT Charles Aznavour Signature Blend-ի բացառիկ կուպաժը բաղկացած է հենց այդ տարիների հազվագյուտ վինտաժային սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարեւորագույն պահերը: 

 

1960 թվականին Երկիր մոլորակի բնակչությունը հասավ երեք միլիարդի: ԽՍՀՄ-ի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկին, խորհրդային շուն-տիեզերագնացներ Բելկան եւ Ստրելկան «Սպուտնիկ-5» տիեզերանավով ուղեծրային թռիչք կատարեցին: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթեց Ջոն Քենեդին, իսկ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ընտրվեց Յակով Զարոբյանը: 

 

1960 թվականին մեծ էկրան միանգամից երկու ֆիլմ բարձրացավ, որոնցում Շառլ Ազնավուրը ներկայացավ իբրեւ տաղանդավոր դերասան՝ «Անցում Ռեյնի վրայով» (Le passage du Rhin) եւ «Կրակեք դաշնակահարին» (Tirez sur le pianiste):

 

 

«Անցում Ռեյնի վրայով» ֆիլմը պատմում էր գերմանական գերության մեջ հայտնված երկու ֆրանսիացի զինվորների ճակատագրի մասին: 

 

 «Անցում Ռեյնի վրայով» ֆիլմի պաստառը «Անցում Ռեյնի վրայով» ֆիլմի պաստառը

 

 

«Կրակեք դաշնակահարին»-ը՝ Ֆրանսուա Տրյուֆոյի երկրորդ ֆիլմն էր: Արդեն մի քանի տարի անց ռեժիսորը դասվեց  ժամանակակից ֆրանսիական կինոյի դասականների շարքին: 

 

Շառլ Ազնավուրը եւ Ֆրանսուա Տրյուֆոն՝ «Կրակեք դաշնակահարին» ֆիլմի նկարահանումներին Շառլ Ազնավուրը եւ Ֆրանսուա Տրյուֆոն՝ «Կրակեք դաշնակահարին» ֆիլմի նկարահանումներին

 

 

Խոշոր ստուդիաները չցանկացան ֆինանսավորել նախագիծը, ինչի պատճառով Տրյուֆոն եւ իր թիմը ստիպված էին ֆիլմը «ոտքի վրա» նկարել՝ նկարահանումների ընթացքում հաճախ փոփոխելով սցենարը: 

 

«Կրակեք դաշնակահարին»  ֆիլմի պաստառը «Կրակեք դաշնակահարին» ֆիլմի պաստառը

 

 

Ֆիլմում Ազնավուրը կատարում էր երբեմն հայտնի, ազգությամբ հայ դաշնակահար Էդուար Սարոյանի դերը, որն աշխատում է բարում՝ Շարլի Կոլեր անվամբ եւ փորձում է մոռանալ իր կնոջ հետ պատահած ողբերգության մասին: Հերոսը սիրահարվում է Լենա անունով մատուցողուհուն, միաժամանակ սիրավեպ սկսելով իր հարեւանուհի Կլարիսի հետ: 

 

Կադր՝ «Կրակեք դաշնակահարին»  ֆիլմից Կադր՝ «Կրակեք դաշնակահարին» ֆիլմից

 

 

Համարվում է, որ հենց «Կրակեք դաշնակահարին» ֆիլմը 1960 թվականին Ազնավուրի առջեւ բացեց նյու-յորքյան հեղինակավոր Carnegie Hall համերգասրահի դռները, որտեղ նա փառավոր ելույթներ ունեցավ: 

 

 

 

1960 թվականին լույս տեսավ Ազնավուրի վեցերորդ՝ “Les deux guitares” ալբոմը: Նույն թվականին նա ձայնագրեց "Je m'voyais dеjа" ալբոմը, որը լույս տեսավ 1961 թվականի հունվարին: 

 

 

 

Ալբոմի համանուն երգը ոչ միայն հիթ դարձավ, այլեւ Շառլ Ազնավուրի համար միջազգային ճանաչման ճանապարհ հարթեց:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին