Արարելով նորը. տեխնոլոգիական ինովացիաները՝ Synergy-ում - Mediamax.am

exclusive
3186 դիտում

Արարելով նորը. տեխնոլոգիական ինովացիաները՝ Synergy-ում


Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Մկրտչյանը
Արմեն Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Մկրտչյանը
Արմեն Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտուշ Ղանդիլյանը
Արտուշ Ղանդիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտուշ Ղանդիլյանը
Արտուշ Ղանդիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Գրիգորյանը
Դավիթ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Մարտիրոսյանը
Հայկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Մարտիրոսյանը
Հայկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նորարարությունները Synergy-ի «օրգանիզմում» ամենից կարեւոր բջիջներն են, որոնց շնորհիվ ընկերությունը կարողանում է իր տեղն ապահովել տեխնոլոգիական աշխարհի «արեւի» տակ: Synergy-ում տեխնոմարդիկ ազատ են տեխնոլոգիական նորարարություններ առաջարկել, փորձարկել եւ իրականացնել։ Այդ հնարավորությունը ստեղծվում է կազմակերպության ճարտարապետության շնորհիվ, ինչպես նաեւ բխում է այն հանգամանքից, որ բոլոր որոշումները կայացնում են Synergy-ի ավագ մասնագետները։ Աշխատակիցներն ասում են, որ այստեղ իրենք ունեն տեխնոլոգիական ազատություններ, ստեղծագործելու եւ ինքնազարգանալու մեծ հնարավորություններ։  

 

Նորարար լինելու պահանջը

 

Synergy-ի ինովացիոն տնօրեն Արմեն Մկրտչյանն ասում է, որ շատ նոր տեխնոլոգիաներ սնկի նման աճում են, ուստի պետք է դրանց վրա շեշտը դնել ու դրանք բերել կիրառություն: Նա սա նմանեցնում է կյանքի շրջափուլին:

 

«Այդ տեխնոլոգիաների միջոցով մենք օպտիմալացնում ենք մեր աշխատանքը, որպեսզի մարդիկ կարողանան քիչ ժամանակ եւ ռեսուրս ծախսելով, շատ գործ անել: Բարձր պրոֆեսիոնալ լինելու համար միշտ պետք է օգտագործել ամենաթարմ տեխնոլոգիաները (web component/custom component, microfrondend, blockchain), այլապես հետ կմնաս աշխարհից եւ արդիական չես լինի, - ասում է Արմեն Մկրտչյանը։

Արմեն Մկրտչյանը Արմեն Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա նշում է, որ հաճախ այնպիսի տեխնոլոգիաներ են օգտագործում, որ դեռ աշխարհում մասսայական չեն օգտագործվել, ինչպիսին է graalvm/native build-ը։

 

Synergy-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը, ով պատասխանատու է ընկերությունում տեխնիկական լուծումների մշակման եւ ներդրման ողջ գործընթացի համար, ասում է, որ ամեն մի փոփոխություն իր հետ նոր հնարավորություններ է բերում, եւ իրենք պարտավոր են հետ չմնալ աշխարհից:

 

«Մեզ նման ընկերությունում, որտեղ կան շատ փոխկապակցված պրոդուկտներ, այդ հաճախակի փոփոխություններն, ընդհանուր առմամբ, դժվարացնում են գործընթացը, որովհետեւ մեկ պրոդուկտի փոփոխությունն իր հետ կարող է բերել շղթայական փոփոխությունների: Բարեբախտաբար, այդ մարտահրավերը մենք վաղուց ընդունել ենք եւ, համեմատաբար, հեշտությամբ ենք կարողանում ապահովել տեխնոլոգիական առաջընթացը: Մյուս կարեւոր կողմը ընդլայնումն է, նոր հնարավորությունների ավելացման տեսանկյունից առաջանում են նորարական ճարտարապետություն օգտագործելու պահանջը: Եթե 10 տարի առաջ ակտուալ էր մոնոլիտ արխիտեկտուրան, ապա այսօր դա ակտուալ չէ: Այսօր առավել ակտուալ են միկրոսերվիսները: Մենք բավական երկար ժամանակ այդ արխիտեկտուրային ենք անցել, ինչը թույլ է տալիս օգտագործել տարբեր լեզուներ. դա ինչ-որ առումով ծրագրավորման լեզուների սիմբիոզ է եւ թույլ է տալիս, որ մենք կարողանանք նորարարությունները հեշտությամբ բերել կիրառության», - ասում է Հայկ Մարտիրոսյանը։

Հայկ Մարտիրոսյանը Հայկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ըստ նրա՝ միկրոսերվիսային արխիտեկտուրայի շնորհիվ թիմերն ազատ են տեխնոլոգիական ընտրության մեջ, ունեն նաեւ լեզուներ կիրառելու ազատություններ, օրինակ՝ հիմնական «բեքենդական» լեզուն Java-ն է, բայց թիմեր ունեն, որոնք օգտագործում են rust, nodeJS, python։

 

Հայկն ասում է, որ պրոդուկտների՝ տեխնոլոգիապես թարմ լինելը նաեւ անվտանգության հարցեր է լուծում. որքան պրոդուկտը պահանջված է, այնքան ուշադրության կենտրոնում է, ուստի անվտանգության տեսանկյունից էլ կարեւոր է թարմացումներ ապահովելը։

Արտուշ Ղանդիլյանը Արտուշ Ղանդիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրային ապահովման տնօրեն Արտուշ Ղանդիլյանն աշխատում է արդարադատության համակարգերի համար ստեղծվող պրոդուկտների վրա եւ ասում է, որ եթե նոր տեխնոլոգիաները, ծրագրավորման լեզուներն ու ճարտարագիտական գործիքները չեն կիրառվում, համակարգը պարզապես անպետք է դառնում:

 

Ծրագրային ապահովման տնօրեն Դավիթ Գրիգորյանն ավելացնում է, որ ընկերության համար շատ կարեւոր է թե հարթակի` Synergy Intelligent Data Manager-ի որակը, թե դրանում ներդրվող նորարարությունները:

Դավիթ Գրիգորյանը Դավիթ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նորարարական տեխնոլոգիան, ըստ նրա, չպետք է ինքնանպատակ լինի. «Մեզ, իհարկե, դուր է գալիս նոր բաներ սովորել, բայց նաեւ պետք է դրանց ճիշտ կիրառությունը հասկանալ: Մենք, օրինակ, մեր առջեւ դրված խնդիրների լուծումները մշակելիս, որոշել ենք անցնել բլոկչեյնի կիրառությանը, ինչը նոր ֆունկցիոնալություն է ապահովելու մեր հարթակի համար: Մեկ այլ՝ առաջադեմ տեխնոլոգիա, որ որոշել ենք ներդնել, «առանց սերվեր ֆունկցիաներն» են կամ ինչպես մեկ այլ կերպ են դա բնորոշում՝ «ֆունկցիան որպես սերվիս»-ն է, ինչը կբերի այնպիսի հնարավորությունների զարգացմանը, որ կկարողանանք հետագայում նոր տեխնոլոգիաների կիրառությանը հեշտությամբ իրականացնել»:

 

Նորարարության այլ առավելություններ

 

Արտուշ Ղանդիլյանն ասում է, որ ամեն անգամ նոր լուծում մշակելիս փորձում են մի քանի քայլ առաջ լինել, քանի որ դրա ներդրումը ժամանակ է պահանջում եւ հապաղելու դեպքում կարող են հետ մնալ:

 

Ինչ վերաբերում է որպես աշխատակից այդ պրոցեսում ներգրավված լինելուն, ապա նա նշում է, որ ցանկացած նոր տեխնոլոգիա մշակելիս եւ ներդնելիս՝ իրենք առաջին հերթում սովորում են.

 

«Նոր գիտելիք ենք ձեռք բերում, դա առաջընթաց է մեզ համար, եւ դա ինքնին բերում է երջանկության հորմոնների ավելացմանը: Իսկ եթե նոր գաղափարներին հենց դու ես ծնունդ տվել, դա նաեւ ինչ-որ իմաստով մարտահրավեր է՝ գաղափարը կյանքի կոչելու, վերջնական կիրառություն մտցնելու տեսանկյունից: Մենք փորձեր ենք անում այնպիսի տեխնոլոգիաների շուրջ, որոնք այս պահին կարող է՝ վերջնական պատրաստ չեն կիրառության, բայց եթե այսօրվանից չմտածենք դրանց մասին հետո կարող է շատ ուշ լինել»:

Արտուշ Ղանդիլյանը Արտուշ Ղանդիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Օրինակ, զարգացող երկրներում «թվային» դատարանների համակարգեր են մշակել, որոնք թույլ են տալիս, որ, անգամ, դատական լսումներն առցանց անցկացվեն: Հիմա, երբ զարգանում են Web3-ը, Meta-տիեզերքը, մտածում ենք նաեւ վիրտուալ իրականության մեջ դատարաններ ստեղծելու մասին: Հետագայում, հնարավոր է՝ ինչ-որ մի երկրում դատարաններ ֆիզիկապես չլինեն:  

 

Նորարարության փուլերը

 

Synergy-ում նորարարական գաղափարներ ամեն մարդ կարող է ունենալ, իսկ մենեջմենթի թիմը միշտ պատրաստ է այդ գաղափարները լսել, լավագույնների կյանքի կոչմանն էլ աջակցել: Քարացած ընթացակարգ գոյություն չունի, բայց կան փուլեր, որոնցով գաղափարը պետք է անցնի:

 

Հայկ Մարտիրոսյանն ասում է, որ ցանկացած փորձառու եւ տաղանդավոր մասնագետ Synergy-ում ունի բավական մեծ ազդեցություն, քանի որ բարձր է գնահատվում ընկերության կողմից եւ ցանկացած առաջարկ կարողանում է հեշտությամբ տեղ հասցնել: Թե որքանով արժեքավոր կլինի գաղափարը, արդեն գնահատում են համատեղ, իսկ համակարգի ճկունության շնորհիվ՝ ցանկացած, նույնիսկ առաջին հայացքից շատ բարդ թվացող խնդիր, գտնում է իր լուծումը:

Արմեն Մկրտչյանը Արմեն Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կամ լինում է, որ նոր տեխնոլոգիաներ են դուրս գալիս, որոնք թիմը գնահատում է որպես արդյունավետ եւ սկսում են քննարկել, ուսումնասիրել, փորձարկել: Ինկուբացիոն շրջանը հաղթահարելուց հետո՝ սկսում է իրական կիրառության փուլի մեկնարկը»,- պարզաբանում է Արմեն Մկրտչյանը:

 

Հաքաթոնը

 

Synergy-ում աշխատակիցների ինովացիոն միտքը միշտ արթուն պահելու համար տարբեր ծրագրեր եւ միջոցառումներ են կազմակերպվում, որոնցից մեկն էլ վերջերս կայացած հերթական հաքաթոնն էր։ Synergy ձայնային օգնական, խելացի տան համակարգեր, աշխատակիցների ինտենսիվ շփումն ապահովող հարթակ. սրանք մի քանիսն են տեխնոլոգիական լուծումներից, որ 24 ժամում իրականացրել են թիմերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մրցույթի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Synergy-ի ԴՆԹ-ի թվային քարտեզը ստեղծած թիմը, 2-րդ հորիզոնականում է p2p մեխանիզմով տվյալների զուգահեռ մուտքագրման համակարգն է եղել, իսկ 3-րդ տեղը բաժին է հասել ձայնային օգնական ստեղծած թիմին։

 

«Հաքաթոնի ժամանակ մարդիկ ներկայացնում են իրենց նորարարական գաղափարները, որոնք դրվում են քվեարկության, հավաքում են «հետեւորդներ», այնուհետեւ մշակվում են, իրականացվում 24 ժամում։ Հաջորդ օրն արդեն ժյուրին որոշում է հաղթողներին։ Սրա հիմնական իմաստն այն է, որ մարդիկ 24 ժամվա ընթացքում պլանավորում եւ իրականացնում են իրենց գաղափարը, ինչը շատ հաճելի է»,- ասում է Արմեն Մկրտչյանը։

Հայկ Մարտիրոսյանը Հայկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հաքաթոնի ժամանակ շատ ուժեղ թիմային աշխատանք է արվում։ Սովորաբար այնպիսի թիմեր ենք ձեւավորվում, որի անդամները նախկինում միասին չեն աշխատել կամ շատ քիչ են առնչվել։ Սա նաեւ հետաքրքիր կապեր է ստեղծում։ Այս 24 ժամը շատ ոգեւորված է անցնում ու մարդիկ պայքարում են իրենց գաղափարների հաղթանակի համար, բայց միեւնույն ժամանակ օգնում են միմյանց։ Օրինակ` մեր թիմը ներկայացրել եւ մշակել է Synergy ձայնային օգնականի գաղափարը։ Այս օգնականին կարելի է հարցնել՝ ընկերության կայանատեղիում մեքենայի կայանման ազատ տեղ կա՞, ո՞ր բանակցային սենյակն է ազատ եւ խնդրել ամրագրել այն եւ այլն»,- ասում է Հայկ Մարտիրոսյանը։

 

Հաքաթոնին ներկայացված գաղափարներից մեկն էլ ուղղված է ընկերությունում նոր մշակույթի ձեւավորմանը։ Արտուշ Ղանդիլյանն ասում է, որ այն փորձելու է խթանել, որ ընկերության տարբեր աշխատողներ, որ չեն շփվում, սկսեն ճանաչել իրար։ Ալգորիթմը պատահական մարդկանց է ընտրում եւ առաջարկում թեմա, որի մասին կարելի է զրուցել, օրինակ, սուրճի ընդմիջման ժամանակ։

 

Հայկ Մարտիրոսյանն էլ ավելացնում է, որ ընկերության նորարարական լինելը փոխկապակցված է աշխատակիցների նորարար լինելու հետ, ինչը նշանակում է, որ նրանց զարգացումը պետք է անընդհատ լինի եւ այդ զարգացման պրոցեսին ընկերությունը պետք է աջակցի։

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին