R&D լաբ՝ Synergy-ի շարժիչ ուժը - Mediamax.am

exclusive
6833 դիտում

R&D լաբ՝ Synergy-ի շարժիչ ուժը


Լուսանկարը` Մեդիամաքս

Աշոտ Հովանեսյանը
Աշոտ Հովանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Ստեփանյանը
Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշոտ Կարապետյանը
Աշոտ Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգորի Աղայանցը
Գրիգորի Աղայանցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Մարտիրոսյանը
Հասմիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Խաչատրյանը
Տաթեւիկ Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Փոքր ընկերություն՝ մեծ ընկերության ներսում․ այսպես են Synergy International Systems, Inc.-ի Research and Development (R&D) լաբն անվանում աշխատակիցները։ Հենց այնտեղ են «ծնվում»  եւ իրականանում Synergy-ի՝ ապագային միտված գաղափարները։ Մեդիամաքսը պատմում է  Synergy-ի  R&D լաբի ու դրան շունչ տվող մարդկանց մասին։ 

 

Ամենամեծ ուժը

 

Ընկերության «հպարտությունը» Synergy Intelligent Data Manager-ն է. բազային տեխնոլոգիա, որի շնորհիվ կազմակերպությունը կարողանում է միշտ մի քանի քայլ առաջ լինել։ Դա այն հարթակն է, որի հիման վրա ստեղծվում են Synergy-ի պրոդուկտներն ու ծառայությունները։ Այն ստեղծվում է Synergy R&D լաբում: 

 

«Synergy Intelligent Data Managerը (Synergy IDM) Research and Development բաժնի ձեռքբերումն է։ Աշխարհին համընթաց քայլելու համար ենք գործարկել այն, եւ մեր 22-ամյա պատմության ընթացքում մեծ ներդրումներ արել: Մեր տաղանդների շուրջ 30%-ն աշխատում է հենց  R&D-ում: Մենք շարունակ հետազոտություններ ենք իրականացրել եւ զարգացում ապահովել՝ շարունակելով պրպտել, ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչպես կարող ենք էլ ավելի լավը դարձնել մեր պրոդուկտները, ինչպիսի նորամուծություններ կարող ենք կիրառել»,- պատմում է  Synergy International Systems ընկերության գլխավոր գործադիր տնօրեն եւ հիմնադիր Աշոտ Հովանեսյանը։ 

 

Նրա խոսքով՝ ընկերության համար շատ ծանրաբեռնված, դժվար ժամանակաշրջաններում երբեւէ այդ ներդրումները չեն նվազեցվել, եւ կազմակերպության աշխատակիցների մի կարեւոր թիմ մշտապես նորամուծությունների վրա է կենտրոնացել: 

Աշոտ Հովանեսյանը Աշոտ Հովանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արդեն ստեղծել ենք մեր հարթակի 8-րդ տարբերակը, եւ կարող եմ ասել, որ այն մեր ամենամեծ ուժն է: Մեր աշխատողները ոչ միայն այսօրվա խնդիրն են լուծում, այլեւ վաղվա մասին են մտածում»,- ասում է Աշոտ Հովանեսյանը: 

 

Ընկերության արտադրության տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանն ասում է, որ Synergy Intelligent Data Manager-ը գործարկելու եւ վերաթողարկելու ողջ ընթացքում առաջնորդվում են աշխարհի ժամանակակից միտումներով՝ ապահովելով հարթակի էլ ավելի լավ ֆունկցիոնալությունը, բարձր անվտանգությունը եւ մեծ թվով օգտատերերի համար անխափան աշխատանքը։

 

Նրա խոսքով ոլորտի մարտահրավերները շատ մեծ են, եւ աշխարհում մեծապես զարգանում է տվյալների հետ աշխատելու մոտեցումը։

Հասմիկ Մարտիրոսյանը Հասմիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տվյալների հավաքագրման եւ շատ մեծ ծավալի տվյալներ պահպանելու հնարավորություն կա, բայց այդ հնարավորությունը թե՛ առավելություններ է բերում իր հետ, թե՛ մարտահրավերներ: Բացի այն, որ այդ տվյալները հնարավորություն են տալիս շատ խորը վերլուծություններ կամ կանխատեսումներ անել, զուգահեռ մարտահրավերներ են առկա այդ տվյալները ճիշտ ձեւով պահպանելու, ճիշտ ձեւով հասանելի դարձնելու, անձնական տվյալների գաղտնիությունը ապահովելու եւ մի շարք այլ հարցերի առումով: 

 

Մենք շատ ուշադիր ենք նմանատիպ հարցերին, փորձում ենք շատ արագ արձագանքել ստեղծվող իրավիճակներին, մեր պրոդուկտներն այնպես ենք ստեղծում, որ դրանք հավատարիմ լինեն անձնական տվյալների մշակման ու գաղտնիության ապահովման պահանջներին»,- ասում է Հասմիկ Մարտիրոսյանը։ 

 

IDM-ի հնարավորությունները

 

Հարթակը թույլ է տալիս, որ օգտատերերն ինքնուրույն ձեւավորեն նպատակներ, մոդելավորեն գործընթացը, մուտքագրեն տվյալներ, հետեւեն կատարողականին, հաշվետվություններ ստանան, աշխատանքների պլան մշակեն, կցեն ներգրավված շահառուներին, ապահովեն տվյալների անվտանգությունը եւ այլն։ IDM-ը հնարավորություն է տալիս իրական կյանքում գոյություն ունեցող պրոցեսը թվայնացնել եւ ապահովել բարձր որակ: 

Գրիգորի Աղայանցը Գրիգորի Աղայանցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պրոդուկտի ավագ ղեկավար Գրիգորի Աղայանցը պատմում է, որ տարբեր կառավարությունների եւ կազմակերպությունների հետ աշխատանքի արդյունքում կուտակված փորձի շնորհիվ՝ համակարգում ստեղծել են տասնյակ պատրաստի լուծումներ, եւ այդ պատրաստի լուծումներով համակարգն է, որ Synergy-ն տարբերում է շատ այլ ընկերություններից։ 

 

«Ցանկացած կառույց, որ դիմում է մեզ, շատ արագ կարողանում է ստանալ իր խնդիրների 70 տոկոսի լուծումը։ Այդ լուծումներն ունիվերսալ են, եւ  կարող են միաժամանակ կիրառվել  տարբեր տեսակի եւ որակի խնդիրների համար»,- ասում է Գրիգորի Աղայանցը։

 

Հզոր թիմը

 

«ՏՏ ոլորտը նման է խելահեղ հորձանուտի: Այն այսօր աշխարհում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է: Ուստի այն մարդիկ, ովքեր ստեղծում եւ առաջ են տանում այդ բոլոր նորարարությունները, պետք է շատ արագ ադապտացվեն նոր իրավիճակներին եւ զարգացումներին, արագ յուրացնեն համաշխարհային միտումներն ու անհապաղ քայլեր ձեռնարկեն: Այդպիսին են Synergy-ի R&D լաբի հետազոտողները»,- ասում է Synergy-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննա Ստեփանյանը

 

Նա նշում է, որ R&D լաբում, որտեղ երկու տարին մեկ նոր ծնունդ է ստանում Intelligent Data Manager-ը, աշխատում են ստեղծագործական անսպառ ներուժով օժտված մասնագետներ,  ովքեր երբեք չեն բավարարվում արդեն իսկ ստեղծածով, սիրում են շարունակ պրպտել, անվերջ սովորել, ինքնազարգանալ եւ փորձարկումներ անել։

Աննա Ստեփանյանը Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այստեղ մենք փորձում ենք մարդկանց մեջ գտնել չնահանջողի, չընկրկողի, չվախեցողի որակները, ավելին՝ այդ մարդիկ, նույնիսկ, պատրաստ են լինում իրենց ուսերին հավելյալ խնդիրներ վերցնել եւ նոր մարտահրավերներ հաղթահարել»,- ասում է նա: 

 

R&D-ն՝ մասնագիտական աճի դրախտավայր

 

«Կան ընկերություններ, որտեղ մարդիկ աշխատում են ստացած պատվերի շրջանակներում եւ դրանից դուրս գալ չեն կարող, կան ընկերություններ, որոնց հայաստանյան մասնաճյուղերը չունեն որոշումներ կայացնելու մեծ լիազորություններ: Սակայն կան ընկերություններ, որոնք սահմանափակում չունեն եւ իրենք են որոշում ու սահմանում նպատակները, որոնց պետք է հասնեն: Այդպես են աշխատում Synergy-ի R&D լաբում»,- նկատում է Պրոդուկտի ավագ ղեկավար Գրիգորի Աղայանցը: 

 

Նա նշում է, որ բոլոր որոշումները կայացնում են թիմի բարձրակարգ, ստեղծագործ եւ աշխատասեր մասնագետները: 

 

«Մեզ ոչ ոք չի թելադրում, թե ինչ անենք եւ ինչպես անենք: Այդպիսի կազմակերպությունում աշխատելը հնարավորություն է տալիս անվերջ բացահայտել ոչ միայն աշխարհում տեխնիկական հնարավորությունները, այլեւ՝ ստեղծարար ներուժը: Դու զգում ես, որ քո առաջ քաշած գաղափարների, նորարարությամբ զբաղվելու լայն եւ անփոխարինելի հնարավորությունների շնորհիվ անվերջ զարգանում ես եւ ինքնաիրացվում: Այս մոտեցման շնորհիվ է, որ մենք տարբեր պայմանագրեր ենք կարողացել կնքել՝ առաջ անցնելով աշխարհի առաջատարներին»,- ասում է Գրիգորին։  

 

R&D լաբի առջեւ դրված խնդիրները բազմաբնույթ են, եւ լավագույն լուծումները գտնելու համար թիմի անդամները շատ տարբեր հետազոտություններով են զբաղվում։ Ամեն նոր նախագծով նրանց առջեւ նոր մարտահրավերներ են դրվում, որոնք լուծելու ընթացքում ուսումնասիրում են միջազգային փորձը, միտումները, մշակում ընկերության մոտեցումներն ու տարբերակները։ 

Աշոտ Կարապետյանը Աշոտ Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Փորձում ենք մի քանի քայլ առաջ լինել, որովհետեւ շատ լուծումներ, որոնք տրվում են տարբեր գործիքներով, ալգորիթմներով, հնարավոր է որոշ ժամանակ անց կորցնեն իրենց արդիականությունը։ Փորձում ենք կանխատեսումներ անել, որպեսզի կարողանանք նոր պահանջներին ադապտացվելու ժամանակ շահել։ Շատ ավելի շահեկան դիրքում ես լինում այն ժամանակ, երբ նախապես հասկանում ես, թե միտումներն ինչ ուղղությամբ են գնում եւ կարողանում ես համաքայլ լինել առաջատարների հետ։ Հակառակ դեպքում՝ փոփոխություններին հարմարվելը շատ ծանր է լինում։ Մենք փորձում ենք միշտ պատրաստ լինել փոփոխություններին, գիտենք, որ ամենակայուն բանը փոփոխություններն են»,- ասում է համակարգի ավագ ճարտարապետ Աշոտ Կարապետյանը։

 

Լաբում աշխատելը, ինչպես նշում են գործընկերները, ունի հետաքրքիր դժվարություն: Ասում են՝ շատ հաճելի է լինել նորարար, անվերջ հետեւել աշխարհի միտումներին եւ զարգացումներին, սակայն էլ ավելի կարեւոր է պահել ստեղծարարի եւ պրակտիկի միջեւ բալանսը:

 

«Իհարկե չենք կարող հապաղել կամ դանդաղել, դա շատ թանկ կարող է մեզ վրա նստել, եւ մեր մասնագետներն իրենց աշխատանքը մեծ պատվով կատարում են։ Միեւնույն ժամանակ շատ դժվար է այդ թիմի անդամ լինելը: Մի կողմից պետք է գնաս նորարարությունների հետեւից եւ շատ ստեղծագործ լինես, մյուս կողմից՝ պրակտիկ։ Եթե միայն ստեղծագործականի հետեւից գնաս, հնարավոր է՝ «ամպերի մեջ» մնաս, երբեւէ երկիր չիջեցնես այդ գաղափարներն ու չիրագործես։ Իրականում, լաբում շատ հզոր պրոֆեսիոնալներ են հավաքվել, որոնք կարողանում են ե՛ւ կատարել ստեղծագործական աշխատանքը, ե՛ւ  հետո իրենց աստղային գաղափարները կյանքի կոչել ու զարգացնել»,- պատմում է պրոդուկտի ավագ ղեկավար Տաթեւիկ Խաչատրյանը։ 

Տաթեւիկ Խաչատրյանը Տաթեւիկ Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

R&D բաժին ունենալը, Աննա Ստեփանյանի խոսքով, շատ կազմակերպությունների համար մեծ ճոխություն է, քանի որ դրա մեջ արված ներդրումը միայն մի քանի տարի հետո է սկսում արդյունք տալ: 

 

«Ոչ բոլոր ընկերությունները կարող են իրենց թույլ տալ պահել թիմ, որը ոչ թե կենտրոնացած է այսօրվա, այլ՝ ապագայի խնդիրների վրա: Synergy-ն հպարտորեն դասվում է այն ընկերությունների շարքին, որտեղ R&D լաբն այսօր լուծում է ապագայի խնդիրներ, որի մասնագետներն ունեն ստեղծագործելու մեծ հնարավորություններ՝ Synergy-ն դարձնելով աշխարհի մակարդակով առաջատար տեխնոլոգիաների ընկերություն»,- ասում է Աննա Ստեփանյանը:

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին