10+ ծրագրեր եւ միջոցառումներ. 2021-ը՝ Synergy-ում - Mediamax.am

exclusive
5950 դիտում

10+ ծրագրեր եւ միջոցառումներ. 2021-ը՝ Synergy-ում


Synergy-ի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Աշոտ Հովանեսյանը
Synergy-ի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Աշոտ Հովանեսյանը

Լուսանկարը` Synergy

Synergy Armenia-ի տնօրեն Աննա Ստեփանյանը
Synergy Armenia-ի տնօրեն Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Synergy

Լուսանկարը` Synergy

Լուսանկարը` Synergy

Լուսանկարը` Synergy

Լուսանկարը` Synergy

Լուսանկարը` Synergy

Լուսանկարը` Synergy


Synergy-ն իր բիզնես գործունեության ավելի շուրջ 24 տարիների ընթացքում եղել է Տեխնոլոգիաները հանուն բարիքի (Tech for Good) գաղափարախոսության կրողը, իսկ 2021թ.-ին սկսել է ակտիվ քարոզել այս գաղափարախոսությունը Հայաստանում։  

Այս տարի Synergy-ի աշխատակիցների թիվը հատել է 300-ը, ովքեր միայն 2021 թվականին աշխատել են 35 երկրում՝ տարատեսակ նախագծերի վրա։ Առհասարակ, ընկերությունը մինչ օրս նախագծեր է իրականացրել ավելի քան 80 երկրի կառավարությունների եւ միջազգային ընկերությունների համար։

Ի՞նչ ծրագրեր եւ միջոցառումներ է արել Synergy-ն 2021թ.-ին՝ հայաստանյան տեխնո-էկոհամակարգում եւ ինչպե՞ս է քարոզել Tech for Good-ի գաղափարը, կարդացեք Մեդիամաքսի նյութում։  

Synergy Ակադեմիան ու նոր դասընթացները

2021 թ. ընկերությունը հայտարարեց Synergy Ակադեմիա ստեղծելու մասին, որի կազմ մտավ նաեւ Synergy-ի ամառային դպրոցը։ Պահը հասունացել էր, որովհետեւ ծրագրավորման ամենամյա դասընթացներից զատ՝ ընկերությունը նոր դասընթացներ էր ընդգրկել եւ շարունակելու է դա անել մոտ ապագայում։

Synergy Ակադեմիան իրականացրեց ծրագրավորման դասընթացներ 4 քաղաքում՝ Երեւան, Ստեփանակերտ, Գյումրի եւ Վանաձոր։

Լուսանկարը` Synergy


Մյուս «դեբյուտը» Synergy Ակադեմիայում եղավ QA Automation-ի դասընթացներով։ Այս դասընթացների ավարտին 33 սկսնակ երիտասարդների Synergy-ն հնարավորություն տվեց մուտք գործել ՏՏ ոլորտ՝ Երեւանում, Ստեփանակերտում, Գյումրիում եւ Վանաձորում։  


Synergy կրթական «կաթսայում եփվածները» վստահեցնում են, որ  այստեղ դասախոսները մեծ հոգատարությամբ եւ պատասխանատվությամբ են վերաբերում ուսանողներին, ամեն կերպ աջակցում են, որ նրանք կարողանան լավագույնս դրսեւորվել։ Իհարկե, ուսանողներն ավարտելուց հետո դեռ որոշ ժամանակ պրակտիկ շրջան են անցնում, որոշակիորեն հղկվում, հետո միայն սկսում ինքնուրույն աշխատել։  
 
Synergy-ի մուտքը Վանաձոր

Քանի որ ՏՏ ոլորտի տարածաշրջանային համաչափ զարգացումը մշտապես եղել է ընկերության ռազմավարության թիրախում, այս տարի Synergy-ն մասնաճյուղ բացեց նաեւ Վանաձոր քաղաքում։ Մասնաճյուղում արդեն սկսել են աշխատել վանաձորցի մասնագետները, իսկ պաշտոնական բացումը տեղի կունենա 2022թ.-ի հունվարին։  
Synergy Armenia-ի տնօրեն Աննա Ստեփանյանը Synergy Armenia-ի տնօրեն Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Synergy


«Հայաստանը շատ մեծ ներուժ ունի հատկապես բնագիտական ոլորտում, իսկ երբ տաղանդները աշխատանքի հնարավորություն չեն ունենում, ստիպված լքում են իրենց հայրենի բնակավայրերը՝ տեղափոխվելով մայրաքաղաք։ Synergy-ին իր մասնաճյուղերի միջոցով հնարավորություններ է ստեղծում, որպեսզի այդ երիտասարդները մնան, աշխատեն եւ շենացնեն իրենց հայրենի բնօրրանները։

Լուսանկարը` Synergy


Synergy-ին զուտ աշխատատեղեր չի ստեղծում մարզերում, այլ զարգացնում է ՏՏ համայնք, տանում իր հետ  24-ամյա ընկերության կորպորատիվ մշակույթը տվյալ մարզ՝ դրանով նաեւ վարակելով տեղական կազմակերպություններին իր ղեկավարման մոտեցումներով, հաճախ նաեւ խթան հանդիսանում, որպեսզի ՏՏ ոլորտի այլ ընկերություններ եւս մասնաճյուղ բացեն տվյալ մարզում»,- 2021թ. ամռանն ասել էր Synergy Armenia-ի տնօրեն Աննա Ստեփանյանը:

Գյումրու մասնաճյուղի 5-ամյակը

2021թ.-ը հոբելյանական էր Synergy-ի Գյումրու մասնաճյուղի համար, որը տոնեց իր հիմնադրման 5-ամյակը։ 2016 թվականին եւ 5 աշխատակցով իր գործունեությունը սկսած մասնաճյուղն արդեն  20 հոգուց բաղկացած անձնակազմ ունի՝ բոլորը Շիրակի մարզից։  

Լուսանկարը` Synergy


«Մեր ընկերությունը տեխնոլոգիական համակարգերով է զբաղվում, որոնց օգտագործողները պետությունների կառավարություններն ու կից ֆինանսական կազմակերպություններն են: Այս պահին Գյումրիի թիմը մի քանի նախագծերի վրա է աշխատոում»,- ասել էր Synergy-ի Գյումրիի թիմի ղեկավար Զավեն Չիլինգարյանը:

Իսկ, թե որքան է կարեւորում Synergy-ն Գյումրիի մասնաճյուղի դերը, ընկերությունը ցույց տվեց՝ 2021թ.-ի ամենախոշոր ՏՏ միջոցառումներից մեկը տանելով Գյումրի։  


2021թ. նոյեմբերին ընկերությունը կազմակերպեց Scale Gyumri տեխնոլոգիական կոնֆերանսը, որն ունեցավ ավելի քան 500 մասնակից եւ 36 խոսնակ։

«Կոնֆերանսը հետաքրքիր համընկնում ունեցավ՝ այս տարի նշում ենք Գյումրում մեր գրասենյակի 5-ամյակը: Այնտեղ շատ խանդավառ եւ զարգացած գործընկերներ ունենալու փաստը մեզ շատ ոգեւորեց, որ կոնֆերանսը Գյումրիում կազմակերպենք»,- ասել էր Աննա Ստեփանյանը:
 
ScaleTalks-ն ու ընդլայնված ձեւաչափը

2021թ. ապրիլից Synergy-ն սկսեց նոր նախագիծ՝ ScaleTalks, որը ՏՏ ոլորտի կայացած մասնագետների համար գիտելիքի եւ փորձի փոխանակման հարթակ է։  

Լուսանկարը` Synergy


Դեկտեմբերից ScaleTalks փորձի փոխանակման հարթակն ընդլայնեց ձեւաչափը՝ ընդգրկելով խոսնակներ արտասահմանից։ Այս դեկտեմբերին առաջին անգամ առցանց ելույթ ունեցավ Ժորա Զաքարյանը՝ Linked-In ընկերությունից: Հաջորդ տարի նախատեսվում է շատ ավելի մեծ հնարավորություններ ստեղծել ինչպես հայաստանյան, այնպես էլ դրսում ապրող հայ մասնագետների մասնակցությամբ։

«Synergy ScaleTalks հարթակը միտում ունի կոնսոլիդացնել եւ նպաստել ՏՏ ոլորտի կազմակերպությունների աշխատակիցների միջեւ մասնագիտական գիտելիքների փոխանակմանը։ Առցանց ձեւաչափը հնարավորություն կտա արտասահմանում աշխատող մեր հայրենակիցներին ակտիվ մասնակցել այս կարեւոր հարթակի զարգացմանը, կիսվել իրենց եւ իրենց ընկերությունների լավագույն փորձով, ներդրում ունենալ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման մեջ», - ասել էր տնօրեն Աննա Ստեփանյանը։


Synergy ScaleTalks հարթակը ոչ միայն ներառելու է տեխնիկական, այլեւ պրոդուկտի եւ նախագծերի ղեկավարման թեմաներին ուղղված ելույթներ։  

Synergy-ի ուսանողական շաբաթը

Ինչպես ամեն տարի, 2021թ.-ին եւս ընկերությունը կազմակերպել է Synergy-ի ուսանողական շաբաթը, որի ընթացքում մասնագետները կիսվել են իրենց փորձով եւ մոտիվացրել ուսանողներին։ Հաջորդը կրկին տեղի կունենա ապրիլին։

Լուսանկարը` Synergy


Առանձնահատուկ կարեւորելով կրթությունը՝ Synergy-ի բազմաթիվ մասնագետներ, չնայած իրենց զբաղվածությանը, դասավանդում են հայաստանյան մի շարք բուհերում՝ Հայ-ռուսական (Սլավոնական), Ամերիկյան եւ Պոլիտեխնիկական համալսարաններում, ինչպես նաեւ ներգրավված են բազմաթիվ մասնավոր դասավանդման նախաձեռնություններում։

Համագործակցությունը՝ հoգուտ Հայաստանի  

2021թ.-ի մարտին ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարեց Հայաստանում շուկայի ազատականացման եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ծրագրի մեկնարկի մասին, որն իրականացվելու է 5 տարվա ընթացքում եւ 3 ուղղությունով աջակցելու է Հայաստանի կառավարությանը։  

Լուսանկարը` Synergy


Էներգետիկ շուկայի զարգացման, էներգամատակարարման դիվերսիֆիկացման եւ միջպետական առեւտրի խթանմանն ուղված ծրագրի տեխնոլոգիական համակարգը ստեղծել է Synergy-ն։

Պատրաստեց Մարի Թարյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին