Կարեն Ջանիբեկյանը՝ կյանքը սիրող, կռվարար ու մահից չվախեցող - Mediamax.am

exclusive
12646 դիտում

Կարեն Ջանիբեկյանը՝ կյանքը սիրող, կռվարար ու մահից չվախեցող


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգեն Ջանիբեկյանը
Գուրգեն Ջանիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգեն Ջանիբեկյանը
Գուրգեն Ջանիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգեն Ջանիբեկյանը
Գուրգեն Ջանիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգեն Ջանիբեկյանը
Գուրգեն Ջանիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգեն Ջանիբեկյանը
Գուրգեն Ջանիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբ կառուցվում էր Տերյան 19 հասցեում գտնվող շենքը, դերասան Կարեն Ջանիբեկյանը հարեւանությամբ էր բնակվում՝ այն ժամանակ Լալայանց, հիմա Հին երեւանցու փողոցում։ Որպես բանվոր՝ մասնակցել է շինարարությանն ու տարիներ անց տեղափոխվել ապրելու։ Թեեւ հետագայում բնակության մի քանի հասցե է փոխել, բայց «Այս տանն ապրել է ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը» գրությամբ հուշատախտակը որդիները ցանկանում են տեղադրել հենց Տերյան 19-ում։

 

Էմոցիոնալ ու կռվարար Կարեն Ջանիբեկյանը

 

Կարեն Ջանիբեկյանի վերջին տանը՝ Մայիսի 9-ի փողոցում, հիմա ապրում է նրա որդին՝ Գուրգենը։ Դերասանի անձնական իրերից տանը քիչ բան է մնացել։ Գուրգենն ասում է, որ հայրը կենցաղի նկատմամբ անտարբեր էր, իրերի հետ կապվածություն չուներ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պապան դրսի, զգացմունքների, շփման մարդ էր։ Շատ էր սիրում բնություն, հող, իսկ երիտասարդ տարիներին՝ քեֆեր, էմոցիաներ, նաեւ շատ կռվարար էր: Ահավոր ուժեղ էր, հարվածը հարված էր, մանավանդ, երբ խմում էր. չպիտի հակաճառեիր: Ասածս կհաստատեն բոլորը, ովքեր ընկել են ձեռքի տակ:

Գուրգեն Ջանիբեկյանը Գուրգեն Ջանիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կռվում էր, բայց ի՞նչ քեն պահել, ի՞նչ նեղանալ։ Հաջորդ օրը գրկում էր, պաչում՝ կներես, ցա՛վդ տանեմ: Պապայից ոչ ոք չէր նեղանում, անիմաստ բան էր: Գիտեին՝ մաքուր է, բարի է, չարություն չկա։ Արդարության կողմն էր, սուտը չէր հանդուրժում: Սխալ եղար, կջղայնանար»։

 

Դիմանկարները, շվիներն ու թզբեհները

 

Ոչ մեծ սենյակում Ջանիբեկյանների մի քանի դիմանկար, քանդակ կա։ Դրանց մի մասը Գուրգենը հոր մահից հետո է տեսանելի վայրում դրել։ Պահարանի առանձին մի հատվածում տեղավորել է Կարեն Ջանիբեկյանի՝ ամենաշատ օգտագործվող իրերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատ թզբեհները ուներ, նվիրեց ուրիշներին։ Ամենահինը Մարիամ Աստվածածնի պատկերով էր, հիմա Սոսի մոտ է (կրտսեր որդին, դերասան Սոս Ջանիբեկյանը-հեղ.)։ Մութ ու ցուրտ տարիներին նստում էր, վերցնում թզբեհը՝ «խեր, շառ, Աստված»։ Ծխամորճեր շատ ուներ, հատկապես սատանայի գլխովը շատ տպավորիչ էր։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երաժշտական գործիքներ էր շատ սիրում, կարող էր վերցնել ու միանգամից նվագել։ Բայց անփոխարինելին շրթհարմոնն էր, որը միշտ իր հետ էր։ Խնջույքների ժամանակ շվի էր նվագում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսկ խնջույքներ մեր տանը շատ էին լինում։ Օրը մի քանի անգամ գալիս-գնում էին։ Մեկ էլ պապան զանգում էր՝ գալիս ենք։ Ու կես ժամից մեր՝ Տերյան փողոցի երկու սենյականոց տունը լցվում էր, գալիս էին 10-15 հոգով»։

 

Շիրմաքար՝ Չուկի համար

 

Հատկապես Կարեն Ջանիբեկյանի հետ նույն թաղամասում բնակվողները հիշում են նրա մարդահասակ գամփռին՝ Արջուկին: Նա նույնիսկ մի քանի ֆիլում է նկարվել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արջուկը, կրճատ Չուկ էինք ասում, մեր ամենափոքր եղբայրն էր, բոլորս կապված էինք հետը։ Շուն չէր, առյուծ էր, գելխեղդ։ Կատվի, շան հետեւից վազելիս պապային մայթով քարշ էր տալիս, մի քանի անգամ նույնիսկ գցել է: Պապան շատ ծանր տարավ շան կորուստը: Գառնիի իր տան բակում թաղեց, շան նկարով շիրմաքար դրեց: Նույնիսկ տունը ծախելուց հետո նոր տանտերերը քարին ձեռք չտվեցին»:

 

Ժողովրդի գնահատականը՝ մեդալների փոխարեն

 

Զգեստապահարանում պիջակներն են, որոնցով Կարեն Ջանիբեկյանին հաճախ կարելի էր տեսնել: Հիմա դրանք Գուրգենն է հագնում։

Գուրգեն Ջանիբեկյանը Գուրգեն Ջանիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս մեկն իր շատ հայտնի պիջակն է, որ հագնում էր սպիտակ կոշիկներով, պոչիկ էր կապում։ Կոշիկներն էլ եմ պահել, բայց ոտքիս փոքր են։ Պապան ընդհանրապես սիրում էր սիրուն հագնվել, բայց կարող էր հանգիստ էդ սիրուն հագուստով գնար, հողի հետ աշխատեր. միեւնույն էր՝ կկեղտոտվի, կփչանա»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հագուստները, որոնցով տասնյակ կերպարներ է մարմնավորել, Սունդուկյանի անվան թատրոնում են։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդալները, պարգեւները Կարեն Ջանիբեկյանի ստեղծագործական կյանքում քիչ չէին, բայց դրանց դերասանը մեծ նշանակություն չէր տալիս. «Մեդալն ի՞նչ եմ անում, մի տեղ դնելու եմ, փոշու մեջ կորի։ Ժողովրդի գնահատականն է իմը»։

 

Թե ինչքան դժվար էր դեր սովորելն ու չմոռանալը

 

Առանձին ծրարներում ընտանեկան ու աշխատանքային նկարներն են։ Գուրգենը հիշում է, որ հայրը հաճախ իրեն հետը նկարահանումների էր տանում։ Հիշում է նաեւ, թե ինչքան դժվար էր Կարեն Ջանիբեկյանի համար դերերի տեքստերը սովորելը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կարդալ առհասարակ չէր սիրում, այդ թվում՝ իր դերերը։ Տեքստերը սովորելու մեծ խնդիր ուներ։ Մաման էր (դրամատուրգ Անահիտ Աղասարյանը-հեղ.) իր հետ օրերով նստում, պարապում, մինչեւ անգիր էր անում։ Ահավոր մի բան էր, բայց, միեւնույն է, մոռանում էր»,-պատմում է Գուրգենը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոխարենը, ինքն էր անգիր հիշում հոր դերերը, որովհետեւ ոչ մի ներկայացում բաց չէին թողնում, երբեմն դիտում էին մի քանի անգամ։

Լուսանկարը` Մեդիամաքս

««Մութ ու ցուրտ տարիներին» Համազգային թատրոնը Պուշկինի փողոցի բրգաձեւ շենքում էր։ Մոմի լույսի տակ էին խաղում։ Մեր մանկությունն այնտեղ է անցել։  Մանավանդ անգիր գիտեի «Մի գավաթ բարությունը»-ը։ Պապան էդտեղ Ջոունի դերն էր տանում, ու երբ շեփոր նվագելով կանչում էր իր կորած որդուն՝ Հարոլդին, մենք բոլորս հուզվում էինք, որովհետեւ գիտեինք, որ ինքը դա վերագրում է մեր մահացած եղբորը՝ Ստյոպային»։

 

Հայրապաշտները

 

Կարեն Ջանիբեկյանը 4 ամուսնությունից 6 երեխա է ունեցել՝ հինգ տղա ու մեկ աղջիկ։  Գուրգենն ասում է՝ բոլորի համար լիարժեք հայր է եղել, իրենք էլ երեխաներով միշտ մտերիմ են եղել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ջանիբեկյաններս հայրապաշտ ենք։ Պապս իր հորն է պաշտել, հայրս՝ իր, մենք էլ՝ մեր հորը։ Շատ լավ հայր էր, ընկեր է եղել առաջին հերթին, թեթեւ, ոչինչ չէր ծանրացնում, մեր ընկերների հետ կարող էր նստել, ուտել-խմել, չկար թեմա, որ քաշվեինք, չխոսեինք իր հետ։ Կարեւոր էին նաեւ իր խուլիգանական դրսեւորումները, փողոցի կյանքի մեծ դպրոց է տվել մեզ։ Բայց ամենակարեւորը՝ ազատ է թողել, ինքնուրույն»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգենը բացում է իրենց հաստաբուն տոհմածառը: Իգդիրցի ընտանիքի պատմությունը սկսվում է տեր Խաչատուր քահանայից՝ 1600-ականներից: Քահանայի անունով էլ ընտանիքը Տեր-Խաչատրյան ազգանունն է վերցրել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոտ երեք հարյուր տարի անց Գուրգեն Տեր-Խաչատրյանը որոշեց հոր՝ Ջանիբեկի պատվին փոխել ազգանունն ու Ջանիբեկյան գրվել՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյան:

 

Կյանքի համար պայքարող ու մահից չվախեցող

 

Կարեն Ջանիբեկյանը կյանքը սիրում էր, թեեւ վերջին տարիներին մեկուսացել էր Գառնիի իր տանը:

 

«Սիրում էր ծառ տնկել, հող մշակել։ Բայց էնտեղ էլ իրեն մենակ չէին թողնում։ Միշտ հյուրեր էր ունենում։ Ինքն էլ շաբաթը մեկ գալիս էր Երեւան։ Շատ էր սիրում համակարգչային խաղեր։ Ես էի սովորեցրել, հատկապես ռազմավարությունն էր սիրում, StarCraft, նույնիսկ կռիվ էինք անում՝ ես էլ էի ուզում խաղալ, չէր թողնում»։

Գուրգեն Ջանիբեկյանը Գուրգեն Ջանիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգենն ասում  է՝ երբ քաղցկեղն ի հայտ եկավ, հայրը բոլոր հնարավոր ձեւերով պայքարում էր կյանքի համար, չէր հանձնվում, բայց մահից չէր վախենում: Եղբայրներով քրոջ հետ խնամում էին հորը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինքը շատ ռեալ էր նայում իրավիճակին: Հիվանդությունն իրեն չէր խեղճացրել, բայց վերջում արդեն հոգնել էր, ուզում էր շուտ գնալ: Մի օր արթնացավ ու շատ լուրջ զարմացավ՝ ես մեռել էի, չպիտի զարթնեի, ինչի՞ արթնացա: Տրամադրությունն ընկել էր, որովհետեւ ինքն արդեն որոշել էր, որ վերջ, հերիք է»:

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին