More for Metsamor. նախագահի հին ժամացույցը, նոր սերնդի ժամանակը - Mediamax.am

7460 դիտում

More for Metsamor. նախագահի հին ժամացույցը, նոր սերնդի ժամանակը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Կոպիրկինը
Սերգեյ Կոպիրկինը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ռոսատոմ» պետկորպորացիայի More for Metsamor կրթական նախագիծը դեկտեմբերի 19-ին Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում հյուրընկալել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։  

Ներկայացվել է More for Metsamor կրթական նախագիծը

Նախագծի օպերատորը Մեդիամաքս մեդիա-ընկերությունն է իր Mediamax Plus հարթակով, որի նպատակն է աջակցել Հայաստանի կրթական, գիտական եւ մշակութային հաստատություններին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ողջունեց More for Metsamor ծրագիրը: «Հայաստանում «Ռոսատոմի» գործունեությունը օրինակ է, թե ինչպես պետք է զարգանան մեր երկկողմ հարաբերությունները։ 

Սերգեյ Կոպիրկինը Սերգեյ Կոպիրկինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատահական չէ, որ «Ռոսատոմի» աշխատանքում կարեւոր տեղ են զբաղեցնում կրթական ծրագրերը։ Ամեն դպրոցի չէ, որ բախտ է վիճակվում հյուրընկալել երկրի նախագահին, եւ սա, իսկապես, շատ լավ նախագիծ է»։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հույս ունեմ, որ Հայաստանի ամեն դպրոց բախտ կունենա երկրի նախագահի հետ հանդիպելու եւ երկխոսություն ունենալու, ինչը, գուցե օգնի աշակերտներին կողմնորոշվելու, թե ինչով են ուզում զբաղվել եւ ուր են ուզում հասնել»,- իր մեկնարկի խոսքում ասաց Արմեն Սարգսյանը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախքան աշակերտների հարցերին պատասխանելը նախագահը լուսանկարվեց խաղալիք արջուկի հետ, որը, պարզվում է, «Ռոսատոմի» կրթական ծրագրերի թալիսմանն է եւ շրջում է աշխարհով մեկ: Հունվարին նա գնալու է Ժնեւ եւ հույս ունի, որ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավարը նույնքան սիրալիր կգտնվի, որքան Արմեն Սարգսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշակերտներից մեկը նախագահին հարց ուղղելուց առաջ ասաց, որ հայտնի մարդկանց խնդրում է հուշ նվիրել.

Լուսանկարը` Մեդիամաքս

- Կնվիրե՞ք ինձ Ձեր ձեռքի ժամացույցը։ 

 

- Դու ոչ առաջինն ես, ոչ վերջինը, որ ինձանից ժամացույց ես խնդրում։ Ես երբեմն, սպասում եմ, որ ինձ այդ հարցը կտան եւ դիտմամբ այնպիսի ժամացույց եմ կապում, որը ինձ հետ, իրականում, ոչ մի կապ չունի եւ հանգիստ նվիրում եմ։ Բայց այս ժամացույցը, որ հիմա ձեռքիս է, 12 տարեկանից եմ կապում եւ ոչ մեկի չեմ կարող տալ։ 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ժամացույցը պետք է թողնեմ իմ երկու տղաներից մեկին, որովհետեւ սա իմ հայրիկի ժամացույցն է,- Արմեն Սարգսյանի պատասխանին հաջորդեցին ծափահարություններ դահլիճից։ Ապա նախագահն ասել է, որ հայրիկին կորցրել է 10 տարեկանում, բայց ամբողջ կյանքում՝ մինչեւ հիմա, հայրն իր հետ է... Նա խոստացավ է, որ աշակերտին այլ հուշանվեր կուղարկի։  

 

Մեդիամաքսը գրի է առել հանդիպման ընթացքում նախագահի պատասխանների ուշագրավ հատվածները։ 

 

Տաղանդի մասին

 

Չեմ առաջարկում, որ բոլորդ զբաղվեք գիտությամբ ու նոր տեխնոլոգիաներով։ Չի կարելի պատկերացնել մի երկիր, որտեղ բոլորը գիտնական են։ 

 

Երբ փոքր էի, մայրս երազում էր, որ երաժիշտ դառնայի, 8 տարի երաժշտական դպրոց հաճախեցի, բայց երաժշտական տաղանդ չունեմ։ Դաշնամուր նվագում եմ, կարող եմ զարմացնել որոշ մարդկանց, բայց ոչ ինքս ինձ։ Ես չեմ հավատում, որ երաժիշտ եմ։ 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իմ խորհուրդն է ձեզ՝ զբաղվե՛ք այն գործով, որը ձեր տաղանդն է, ցանկությունը, վերաբերմունքը կյանքին։ Ինչ էլ անելու լինեք, արեք մեծ հաճույքով։ Մի վախեցեք սխալվելուց, որովհետեւ կյանքը ձեր սխալները կուղղի, եթե ինքներդ ձեր նկատմամբ ազնիվ եք։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Երիտասարդության մասին

 

Ես սիրում եմ երիտասարդներին։ Եթե ձեզ թվում է, որ, այսպես ասած, շատ տարօրինակ եք կամ տարբերվում եք ձեր ծնողներից, դա այդպես չէ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես համալսարան էի գնում 1970-ականներին եւ այն ժամանակ մեծ հեղափոխություն էր համարվում լայն տաբատ հագնելն ու երկար մազեր պահելը։ Լսել երաժշտություն, որը սարսափելի էր թվում։ Նախորդ սերունդը մտածում էր, որ հիմարությամբ ենք զբաղված։ Ձեր սերունդն էլ իր նոր վերաբերմունքն ունի, իր երաժշտությունն է լսում։ 

 

Մոցարտի անունը միայն մի քանի սերունդ հետո է բարձրացել այն մակարդակին, որ կա։ Այնպես որ, մի՛ վախեցեք տարբեր լինելուց։  

Լուսանկարը` Մեդիամաքս

Նոր տեխնոլոգիաների մասին

 

Դուք ապրում եք 21-րդ դարում եւ յուրաքանչյուրդ կապի միջոց ունի։ 10, 20 տարի հետո այդ միջոցներն ավելի են կատարելագործվելու արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման շնորհիվ։ Նոր տեխնոլոգիան մտնելու է կյանքի բոլոր ոլորտներ։ Ինչով էլ, որ զբաղվեք, ուզեք, թե չուզեք, առնչվելու եք նոր տեխնոլոգիաների հետ, հետեւաբար պետք է գրագետ լինեք։ 

Եթե ուզում ենք հաջողություն ունենալ որպես երկիր, ապա, անպայման, պետք է զարգացնենք նոր տեխնոլոգիաները, որպեսզի ոչ թե սպառող, այլ առաջարկող լինենք։ 

 

Ես երազում եմ, որ մենք՝ հայերս, Հայաստանում կառուցենք առաջին արհեստական բանականությամբ Disney Land-ը։ Այգի, որտեղ երեխայից մինչեւ մեծ գնա ու տեսնի, թե ապագան որտեղ է։ Այգի, որտեղ կլինի ապագայի թանգարան։ 

 

Կրթության մասին

 

Պետք է աշխատել, որ Հայաստանում ընդհանուր կրթական մակարդակը բարձրանա, այսինքն՝ կրթությունը լինի համասեռ։ Սա խորը երկխոսություն է պահանջում բոլոր կողմերի միջեւ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե հեռավոր գյուղում կա արագ ինտերնետ ու համակարգիչ, ապա երեխաները կարող են ժամանակակից կրթություն ստանալ հեռավորության վրա՝ լավագույն ուսուցիչներից, դասախոսներից։ Տաղանդավոր մարդիկ չեն ծնվում միայն Երեւանի կենտրոնում, ծնվում են ամեն տեղ։ Հաճախ հեռավոր վայրերում, երիտասարդները, որ դժվարության մեջ են, ավելի մեծ ձգտում ունեն հաջողության հասնելու համար, քան բարեկեցիկ ընտանիքում ծնված մարդիկ։ 

 

Արհեստական բանականության մասին

 

Դուք Ձեր ներդրումը պետք է բերեք, որ արհեստական բանականությունը լինի վստահելի։ Ցանկացած գործիք կարող է դրական կամ բացասական լինել։ Մենք գտնվում ենք Մեծամորում, ուր կա ատոմակայան։ 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ ատոմային տեսությունը հայտնաբերելուց հետո եկավ պրակտիկ օգտագործման պահը, գիտնականները բարոյական խնդիր ունեին, որովհետեւ հասկանում էին, որ ստեղծում են մի բան, որը կարող է օգտագործվել ե՛ւ որպես բարիք, ե՛ւ որպես չարիք։ 

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին