Ներկայացվել է More for Metsamor կրթական նախագիծը - Mediamax.am

3623 դիտում

Ներկայացվել է More for Metsamor կրթական նախագիծը


Լուսինե Առաքելյանը
Լուսինե Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Մարգարյանը
Աննա Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Առաքելյանը
Լուսինե Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրի Սվիրիդենկոն
Յուրի Սվիրիդենկոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը
Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վալտեր Վարդազարյանը
Վալտեր Վարդազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոյեմբերի 21-ին «Ռոսատոմ» կորպորացիան Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում ներկայացրել է More for Metsamor կրթական նախագիծը: Այն ուղղված է ժամանակակից կրթական ձեւաչափերի հասանելիության կազմակերպմանը եւ նպատակ ունի դպրոցը վերածել կրթական հանգույցի Մեծամոր քաղաքի համար:

Գործարկվել է Mediamax Plus հարթակը

Նախագծի օպերատորը Մեդիամաքս մեդիա-ընկերությունն է իր Mediamax Plus հարթակով, որի նպատակն է աջակցել Հայաստանի կրթական, գիտական ​​եւ մշակութային հաստատություններին:

 

ՀՀ կրթության,գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նախագծի շնորհանդեսի ժամանակ ասել է, որ 21-րդ դարում ապրող եւ մեծացող սերնդի առավելությունն այն է, որ նրան տրված են ինովացիոն տեխնոլոգիաների աշխարհում քայլ մեկնելու հնարավորություններ։

Լուսինե Առաքելյանը Լուսինե Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կարողանալու եք այդ տեխնոլոգիաներին ծանոթանալուց հետո ձեր գաղափարներն առաջ տանել եւ դա անել հենց այսօրվանից։ Յուրաքանչյուր համայնք կզարգանա, եթե կա երազանք, գաղափար եւ սեր։ Համայնք սիրելն ուղղակի խոսքերով չէ, գործողություններով է՝ փողոցը չաղտոտելուց  մինչեւ գաղափարների մշակում եւ իրականացում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Դուք պետք է ունենաք այդ ամենին ձեր մասնակցությունը եւ ձեր խոսքը պետք է լսելի լինի։ Եղեք երազկոտ, ներկայացրեք հավակնոտ ծրագրեր, մի վախեցեք։ Անհնար ոչինչ չկա, եթե ձեր գաղափարներն ի նպաստ են ձեր համայնքի եւ միջավայրի»,- ասել է Լուսինե Առաքելյանը։  

 

Ռուսական կողմից Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն ասել է, որ «Ռոսատոմ»-ի գործունեությունը չի սահմանափակվում միայն էներգետիկայի ոլորտով, այն տարածվում է նաեւ գիտական ինստիտուտների եւ մարդկանց կյանքի որակի բարելավմանն ուղղված գլոբալ նախագծերի վրա։ 

Յուրի Սվիրիդենկոն Յուրի Սվիրիդենկոն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամեն տարի հայ դպրոցականների համար ֆիզիկայի եւ մաթեմատիկայի օլիմպիադա է կազմակերպվում, անցկացվում են գիտության եւ տեխնոլոգիայի օրեր, իսկ այս տարի կազմակերպվեց Գիտության փառատոնը։ More for Metsamor նախագիծը մեր գործունեության տրամաբանական շարունակությունն է»,- ասել է Յուրի Սվիրիդենկոն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ռուսաց լեզվի եւ կրթության բաժնի ղեկավարի տեղակալ Աննա Մարգարյանը ներկայացրել է More for Metsamor նախագծի մանրամասները:

 

More for Metzamor-ը մի քանի բաղադրիչ ունեցող ծրագիր է՝ նախատեսված կես տարվա համար: 

Աննա Մարգարյանը Աննա Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախագծի նպատակն է դպրոց բերել նոր բովանդակություն՝ խրախուսելով աշակերտներին ուղղակիորեն ներգրավվել իրենց ապագայի ձեւավորման գործում:

 

Նախագծի շրջանակում թիվ 2 դպրոցում տեղի կունենան հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, որոնք կպատմեն իրենց կյանքի ուղու, գիտության, տեխնոլոգիաների ու կրթության առջեւ ծառացած մարտահրավերների մասին, կխոսեն նաեւ ժամանակակից աշխարհում երիտասարդ հետազոտողների համար բացվող հնարավորություններից: Հանդիպումներին կմասնակցեն ոչ միայն դպրոցի սաները, այլեւ Մեծամոր քաղաքի բոլոր հետաքրքրված բնակիչները:

Լուսանկարը` Մեդիամաքս

More for Metzamor-ի մեկ այլ կարեւոր բաղադրիչն այն է, որ դպրոցի աշակերտները կայցելեն գիտատեխնոլոգիական կենտրոններ եւ հաստատություններ Երեւանում ու Հայաստանի այլ մարզերում: Դա նրանց հնարավորություն կտա սեփական աչքերով տեսնել ժամանակակից տեխնոլոգիաների պտուղները:

 

Նախագծի հիմնական «մեխը» գաղափարների մրցույթն է դպրոցի աշակերտների համար: Դպրոցականները կառաջարկեն նախագծեր, որոնք կարող են ավելի հետաքրքիր դարձնել ուսուցման գործընթացը, իսկ լավագույն գաղափարը կստանա մինչեւ 500 հազար դրամի չափով ֆինանսավորում: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախագծի շնորհանդեսին արդեն դպրոցի աշակերտները ներկայացել են նոր գաղափարներով «զինված»։ Աշակերտներից Վալտեր Վարդազարյանն, օրինակ, առաջարկել է School Mobile հավելվածը ստեղծել, որն ուսումնական գործընթացն ավելի արագ եւ հեշտ կդարձնի։

Վալտեր Վարդազարյանը Վալտեր Վարդազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Աշակերտները կարող են հավելվածից վերցնել իրենց ուսումնական ծրագիրը, օնլայն խորհրդատվություն ստանալ ուսուցչից, պատրաստվել ստուգողական եւ քննական աշխատանքներին։ Հավելվածը կարող է որպես աշխատանքների համակարգման հարթակ ծառայել թիմային խմբակների եւ խորհուրդների համար»,- ասել է Վալտեր Վարդազարյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշակերտները նաեւ առաջարկել են արտադասարանական միջոցառումների հարթակներ ստեղծել, դպրոցում հիմնել ծրագրավորման եւ ռոբոտաշինության, ինչպես նաեւ արհեստագործական խմբակներ, որոնք հնարավորություն կտան հմտանալ ժամանակակից խելացի տեխնոլոգիաների ոլորտներում։  

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին