More for Metsamor. FAST-ի հյուրերն «ազատագրեցին» ելակի գենոմը - Mediamax.am

exclusive
7518 դիտում

More for Metsamor. FAST-ի հյուրերն «ազատագրեցին» ելակի գենոմը


Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղիկ Հակոբյանը
Աստղիկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Օրուջյանը
Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Մանուկյանը
Գոռ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Միլենա Գրիգորյանը
Միլենա Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղիկ Հակոբյանը
Աստղիկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Մացակյանը (գլխարկով)
Անի Մացակյանը (գլխարկով)

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Մանուկյանը
Գոռ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) քիչ ավելի ակտիվ անցուդարձ է, քան սովորաբար է լինում։ Գրասենյակի կենտրոնում՝ սեղաններին մրգեր են դրված` բանան ու ելակ։ Այն մասին, որ մրգերը հյուրասիրության համար չեն, հուշում են հարեւանությամբ «կանգնած» կերակրի աղի տուփը, աման լվալու հեղուկն ու բժշկական սպիրտը։

 

Երիտասարդ աղջիկը, ով պտտվում է սեղանի շուրջն ու դասավորում մեկանգամյա օգտագործման բաժակները, գդալներն ու ամուր տոպրակները, քիչ անց այստեղ գիտական «պայթյուն» է կազմակերպելու։ Հատուկ է շուտ եկել, որպեսզի մինչ հյուրերի ժամանումը ամեն բան պատրաստ լինի, որովհետեւ այն, ինչ տեսնելու են հյուրերը, հետագայում կարող է հենց նրանց համար ճակատագրական դառնալ։  

Աստղիկ Հակոբյանը Աստղիկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աղջիկը Աստղիկ Հակոբյանն է, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Հակավիրուսային մեխանիզմների հետազոտման գիտական խմբից ու FAST NextGen Council-ից։ Մինչ նա պատրաստվում է կենսաբանության հրաշքները բացելուն, գրասենյակի մուտքի մոտ խմբվում են հյուրերը։ Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտներին այստեղ է բերել «Ռոսատոմ» պետկորպորացիայի More for Metsamor կրթական նախագիծը:

 

Ներկայացվել է More for Metsamor կրթական նախագիծը

FAST-ի հաղորդակցության մասնագետ Արմինե Պետրոսյանը հիմնադրամը ներկայացնելու գործը սկսում է ամենագրավիչ կողմերից մեկով՝ «Հրեշտակների ցանց»-ով ու հարցնում․ «Կարո՞ղ եք գուշակել, թե ինչ է դա»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի քանի վայրկյան լռությունից հետո աշակերտներից մեկն արձագանքում է. «Էն, որ Էջմիածնում սարքում են»։ Պատասխանը ուրախացնում է հավաքվածներին, հետո Արմինե Պետրոսյանը պատմում է, որ, իրականում, դա այն բիզնեսմեններն են, ովքեր ֆինանսական եւ մտավոր ներդրումներ են կատարում սթարտափերում եւ օգնում նրանց զարգանալ։

Գոռ Մանուկյանը Գոռ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այն ընթացքում, երբ աշակերտները շարունակում են ծանոթանալ հիմնադրամին, նրանցից Գոռ Մանուկյանը Մեդիամաքսին ասում է. «Շատ տպավորիչ է ամեն բան։ Ճիշտ է շատ տեղերում չենք եղել ու շատ բան չենք տեսել, որ կարողանանք համեմատել, բայց գրասենյակը իսկապես գեղեցիկ է, հարմարավետ։ Այս ամենը շատ ոգեւորող է։ Ես ուզում եմ բժիշկ դառնալ եւ շատ կուզեմ, որ Հայաստանում, զարգացած երկրների նման, ապահովված լինենք տեխնիկայով եւ ժամանակակից այլ անհրաժեշտ միջոցներով»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնադրամի գրասենյակի վերջնամասում հանգստի հատվածն է, որտեղ սովորաբար շրջայցերը չեն հասնում, բայց աշակերտների համար բացառություն են անում։

 

«Վա˜խ»,- կամաց բացականչում է աշակերտներից մեկը՝ մտնելով ներս։ Մեդիտացիայի համար նախատեսված սենյակի պատերը զարդարված են բնապատկերներով ու բույսերով, առաջին բանը, որ զգում է մտնողը, փայտի հոտն է։ Արմինե Պետրոսյանը պատմում է, որ այստեղ հիմնադրամի աշխատողները կարողանում են առանձնանալ, դատարկել մտքերն ու կենտրոնանալ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Շրջայցին հաջորդում է FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ զրույցը։

 

- Ինչո՞վ կուզեիք զբաղվեին ձեր ծնողները,- իր ելույթն այս հարցով է սկսում Արմեն Օրուջյանը։ Աշակերտների շարքերից մի քանի պատասխան է հնչում․ «Բիզնեսով, բժշկությամբ, քաղաքականությամբ…»։  Արմեն Օրուջյանն այս հարցը հատուկ է տալիս, «որովհետեւ երեխաները հաճախ ուզում են շարունակել իրենց ծնողների ճանապարհը»։

Լուսանկարը` Մեդիամաքս

FAST-ի գործադիր տնօրենը նկատում է, որ գիտությամբ եւ տեխնոլոգիաներով զբաղվելու ցանկությունը չի հնչում, եւ սկսում բացատրել, թե որքան ավելի մեծ կարող են լինել օգուտները, եթե աշակերտներն այդ ուղին ընտրեն։

 

«Եթե գիտությամբ զբաղվեք, կարողանալու եք շարունակաբար օգուտ քաղել ձեր ստեղծածից, իսկ նրանք, ովքեր օգտագործելու են դա, վճարելու են ձեզ։ Գիտությունն առաջին հայացքից ծանր է թվում, բայց իրականում, շատ ավելի հեշտ է։ Օրինակ մաթեմատիկայում՝ 1-ը միշտ 1 է, 2-ը՝ 2։ Խնդիրն այն է, որ գիտությունը ճիշտ չի ներկայացվել, բայց, իրականում, այն շատ հեշտ է սովորել եւ տիրապետել։ Հիմա դուք այն տարիքում եք, որ ամենափոքր որոշումներն էլ պայմանավորելու են ձեր հետագա ամբողջ կյանքը։

Արմեն Օրուջյանը Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանը փոքր երկիր է, ձեր բերած փոփոխություններն ամբողջ Հայաստանի իրականությունը կարող են փոխել, ձեր ամեն մի քայլը կարող է մեծ ազդեցություն ունենալ։  Ուրախ եմ, որ եկել եք, ու կարող եք իսկապես ճանաչել գիտնականներին, իմանալ, որ Google-ի, Apple-ի, Facebook-ի հետեւում գիտությունն է կանգնած, եթե այն չլինի, այդ ընկերությունները այդքան հսկայական գին չեն ունենա։ Հուսով եմ, որ վաղը դուք կլինեք այդպիսի մեծ քայլեր անող մարդիկ, ես էլ կասեմ, որ երբ 17-18 տարեկան էին, ես իրենց համար դասախոսել եմ, իսկ այսօր նրանք մեծ բաների են հասել»,- ասում է Արմեն Օրուջյանը։ 

 

FAST-ի գործադիր տնօրենից ելույթից հետո գալիս է աշակերտների այցին տպավորիչ ավարտական ակորդ տալու ժամանակ։ Աստղիկ Հակոբյանը, ով այդ ողջ ընթացքում հետեւում է, որ ոչ մի պակաս բան չմնա իր գիտափորձի համար, մոտենում է մրգերով սեղաններին ու աշակերտներին խնդրում հավաքվել իր շուրջը։  

Աստղիկ Հակոբյանը Աստղիկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշակերտները վերցնում են գիտափորձի համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու պատրաստում դրանք, իսկ Աստղիկ Հակոբյանը Մեդիամաքսին պատմում է.

 

«Որոշել ենք ելակից գենոմ անջատել, որպեսզի երեխաներին ցույց տանք, որ գենոմ ասվածը վերացական բան չէ, շոշափելի ու տեսանելի է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդպես նրանք կարող են հետաքրքրված դառնալ կենսաբանությամբ եւ որոշները, գուցե, ընտրեն այս մասնագիտությունը։ Գիտնականների ու գիտության հետ դպրոցականների շփումները խիստ կարեւոր են, հատկապես, որ մեր հասարակության մեջ շատ քիչ մարդիկ գիտեն՝ ինչով են զբաղվում գիտնականները։ Դպրոցականներից սկսելը կարեւոր է, քանի որ նրանք են ապագա մասնագիտություններ ընտրողները եւ այստեղ կա շանսը, որ հենց գիտությամբ կորոշեն շարունակել»։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճզմված ելակի, աղաջրի լուծույթի, աման լվանալու հեղուկի եւ բժշկական սպիրտի խառնուրդը մի քանի վայրկանում աշակերտների ձեռքում սկսում է «պայթեցնել» ելակի բջիջներն ու մակերեսին առանձնանում է գենոմը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես չգիտեի, որ գենոմը կարող ենք տեսնել։ Պատկերացնում էի, որ այն կարելի է միայն մանրադիտակներով զննել։ Կուզեի դպրոցում հաճախ նման փորձեր անել»,- ասում է 10-րդ դասարանցի Գոռ Մանուկյանը։

Գոռ Մանուկյանը Գոռ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատ տպավորված եմ, որովհետեւ առաջին անգամ էի այսպիսի միջավայրում, ամենաշատը փորձը հավանեցի, որովհետեւ շատ հետաքրքրված եմ կենսաբանությամբ, ուզում եմ այդ գծով շարունակել։ Տանն էլ կանեմ այս փորձը, ընկերներիս էլ ցույց կտամ ու կփորձեմ համացանցով նմանատիպ այլ փորձեր էլ սովորել, կրկնել»,- դասընկերոջը շարունակում է Անի Մացակյանը։

Անի Մացակյանը (գլխարկով) Անի Մացակյանը (գլխարկով)

Լուսանկարը` Մեդիամաքս

11-րդ դասարանցի Միլենա Գրիգորյանն էլ նկատում է, որ միայն դասագրքերով սովորելով՝ իրենց մոտ մեծ հետաքրքրություն չի առաջանում. «Առանց նման կառույցների աշխատանքին ծանոթանալու, առանց գիտական փորձեր անելու, մենք դժվար թե մեծ հետաքրքրություն ունենանք։ Կուզեի, որ դպրոցներում էլ այսպիսի փորձեր կատարելու համար լաբորատորիաներ ունենայինք։ Այդ դեպքում, գուցե, շատերս գիտության մեջ խորանայինք»։

Միլենա Գրիգորյանը Միլենա Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ռոսատոմ» պետկորպորացիայի More for Metsamor նախագծի օպերատորը Մեդիամաքս մեդիա-ընկերությունն է իր Mediamax Plus հարթակով, որի նպատակն է աջակցել Հայաստանի կրթական, գիտական եւ մշակութային հաստատություններին:

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին