Նորամուտ՝ գյուղ վեց ընտանիքի ու մեկ երեխայի համար - Mediamax.am

exclusive
3422 դիտում

Նորամուտ՝ գյուղ վեց ընտանիքի ու մեկ երեխայի համար


Հայկ Հարոյանը
Հայկ Հարոյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մեսրոպ Հարոյանը
Մեսրոպ Հարոյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Նունե եւ Հեղինե Հարոյանները
Նունե եւ Հեղինե Հարոյանները

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Հեղինե Հարոյանը
Հեղինե Հարոյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Նունե եւ Հեղինե Հարոյանները
Նունե եւ Հեղինե Հարոյանները

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Բագրատ Հարոյանը
Բագրատ Հարոյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Վահան Դումիկյանը
Վահան Դումիկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Պանրի գործարանի շենքը
Պանրի գործարանի շենքը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Վահան Դումիկյանը եւ Նունե Հարոյանը
Վահան Դումիկյանը եւ Նունե Հարոյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Գրետա եւ Հայկ Հարոյանները
Գրետա եւ Հայկ Հարոյանները

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մեսրոպ, Գրետա եւ Հայկ Հարոյանները
Մեսրոպ, Գրետա եւ Հայկ Հարոյանները

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մեսրոպ Հարոյանը
Մեսրոպ Հարոյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Անիչկա Պողոսյանը
Անիչկա Պողոսյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Դավիթ Մնոյանը
Դավիթ Մնոյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Նորամուտ գյուղում 6 տուն դեռ բնակելի է։ Ձմռան հետ 1-2 էլ կդատարկվեն, ու կսկսվեն նորամուտցի 4 ընտանիքի ամենադժվար օրերը։

 

Լոռու մարզի Նորամուտ համայնքը տարեվերջին դատարկվում է, գարնան գալով՝ աշխուժանում։ «Աշխուժություն» ասվածը մի քիչ չափազանցված է. դա պարզապես սակավաթիվ բնակիչների վերադարձն է գյուղ՝ անասնապահությամբ զբաղվելու նպատակով: Նորամուտը մի քանի ամսով դառնում է «խոպան». գալիս են Լոռու գյուղերից ու Շիրակից: Անասուններին բերում են արոտավայրեր, իրենք էլ տեղավորվում են լքված տներում։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Ամբողջությամբ ադրբեջանաբնակ Ղարաղալա (Նորամուտի հին անվանումը-հեղ․) գյուղը հայերով է վերաբնակեցվել 1990-ականներին։ Առաջին բնակիչները հիշում են, որ թուրքերից դատարկված գյուղում դպրոց, խանութ, անգամ պանրի գործարան կար։ Բայց առանձնահատուկ կարոտախտով հիշում են ջրի խողովակները, որոնք քայքայվեցին, գործածությունից դուրս եկան, ու իրենք մնացին առանց խմելու եւ ոռոգման ջրի։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Լոռու մարզպետարանի տվյալներով՝ Նորամուտի տնային տնտեսությունները 17-ն են, բնակիչները՝ 27։

 

Երեւանից Նորամուտ տեղափոխված Հարոյանների ընտանիքը

 

- Ինչ դժվար հասանք ձեր գյուղ։ Քանի՞ տարի ճանապարհը չեն սարքել։

 

- Էդ ե՞րբ էին սարքել որ։

 

Նունեն ծնողների՝ Հեղինե եւ Բարսեղ Հարոյանների հետ Երեւանից Նորամուտ է տեղափոխվել 1990-ին։ 

 

Նունե եւ Հեղինե Հարոյանները Նունե եւ Հեղինե Հարոյանները

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Ասում է՝ գյուղում շատ բան չի փոխվել, մարդիկ են քչացել։ Խնդիրները նույնն են, տարիքի հետ ուժն է պակասել։ Առաջ ավելի շատ անասուն ունեին, կարտոֆիլ էին մշակում։ Ծնողները ծերացել են, հայրն անկողնային հիվանդ է, ինքն էլ մենակ չի հասցնում։

 

Հեղինե Հարոյանը Հեղինե Հարոյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Որ եկանք, հայաթներում ջուրը խշշում էր, խողովակները փտեցին, տեր կանգնող չեղավ»,-պատմում է տիկին Հեղինեն։

 

Նորամուտում ջուր չկա՝ ո՛չ ոռոգման, ո՛չ էլ խմելու։ Հարեւան Մեղվահովիտում մի քանի տարի առաջ ջրագիծ անցկացրեցին։ Սպասված ջուրը Նորամուտ չհասավ։

 

«15-20 տարի բքին, ցրտին գետից ջուր ենք կրել։ Տուն էինք գալիս, վրաներս սառույց էր։ Գարնանը, ամռանը խմելու համար չենք օգտագործում, անասունները կեղտոտում են։ Արդեն քանի տարի՝ գնում ենք Մեղվահովիտ, ամաններով ջուր բերում։ Տաքսուն 1000 դրամ տալիս ենք, որ էն գյուղից բերի-հասցնի մեզ»,- ասում է Նունեն։

 

Նունե եւ Հեղինե Հարոյանները Նունե եւ Հեղինե Հարոյանները

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Իրենց միջոցներով տրակտոր են վարձել, հողը փորել, որ պոմպով ջուրը հասցնեն տուն։ Աշխատանքն անավարտ է, բայց 200 հազար դրամ արդեն ծախսել են։

 

Նորամուտի մյուս բնակիչների նման Հարոյանների եկամուտը կաթի ու մսի վաճառքից է։ Ամիսը 1-2 անգամ գնում են Տաշիր՝ առեւտուր անելու։ Չեն բողոքում՝ երբեք սոված չեն մնում:

 

- Ափսոսո՞ւմ եք, որ Երեւանից տեղափոխվել եք,- հարցում եմ անկողնում նստած 84-ամյա Բարսեղ պապին։

 

-Բա ինչ եմ արել։ Մի գյուղ, որտեղ ջուր չլնի, շան կյանք է։ Էրեխեքն եկել են, որ տանեն, բայց հո սրանց մենակ չե՞մ թողնի։

 

Բագրատ Հարոյանը Բագրատ Հարոյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Էրեխեքը Երեւանում ապրող թոռներն են։ Եկել են քամիներից վնասված գոմի տանիքը նորոգեն։

 

Նունեն  ներքեւից ղեկավարում է աշխատանքները։ Որքան էլ տարիքից դժգոհի, «ղեկը» ձեռքից բաց չի թողնում։ Հարեւանների խնդիրներից, նորություններից, տան անցուդարձից. ամեն ինչից տեղյակ է։

 

Գյուղի միակ երեխայի՝ Հայկի ընտանիքը

 

- Հա՛րս ջան, հյուրեր ունենք,-ձայն է տալիս Նունեն։ 

 

Հարեւան տանը եղբոր՝ Մեսրոպի ընտանիքն է բնակվում։ Գրետան Նորամուտ հարս է եկել Կաթնաղբյուր գյուղից։ 3 երեխա ունեն։ Մեծ աղջիկը՝ Հեղինեն, Երեւանում է սովորում, բանասեր է։ Այս տարի բակալավրի աստիճան է ստացել ու վերադարձել գյուղ, որ տնեցիներին օգնի։ Բայց իր կյանքը գյուղում չի պատկերացնում, ապագա չկա։ Երեւանում մորաքրոջ տանն է ապրում, ուսումը շարունակելու համար նորից մայրաքաղաք է գնալու։ Միջնեկ տղան՝ Բարսեղը, բանակում է ծառայում, փոքրը՝ Հայկը, դպրոցական է։

 

-Ո՞րդի կոմունիստներն եք,- ծիծաղելով մեզ է դիմում Մեսրոպը։

 

Մեսրոպ Հարոյանը Մեսրոպ Հարոյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Սա տան տղամարդու հետ շփվելու միակ առիթն է։ Հետո գնում է գործերին ու մեզ մենակ թողնում իր ընտանիքի հյուրասեր կանանց հետ։

 

Երկհարկանի տան միայն առաջին հարկն է բնակելի։ Ցրտերն ընկնելուն պես՝ ընտանիքը հավաքվում է մի սենյակում, որ հեշտ տաքացնեն: Գյուղում գազ չկա, փայտը գնում են։ Իսկ ձմեռը Նորամուտում խիստ է ու երկար է տեւում: 

 

Հայկի ձմեռային արձակուրդները շուտ են սկսվում՝ ձյան հետ։ 7-րդ դասարանցի տղան Նորամուտի միակ երեխան է։ Սովորում է Բլագոդարնոյե գյուղի դպրոցում։ 

 

 

Ամեն առավոտ կաթի մեքենան գալիս է Նորամուտ, գյուղացիներից հավաքում կաթը ու Հայկին էլ հասցնում դպրոց։ Դասերից հետո տղան Մեղվահովիտ է գալիս՝ այս գյուղի աշակերտների հետ, ու սպասում մորը։ Ամեն օր տիկին Գրետան մոտ մեկ ժամ է ծախսում Մեղվահովիտ գնալ-գալու համար։ Ճանապարհը կարճելու համար դաշտերի միջով է գնում՝ ձեռքին մեծ փայտ կամ գյուղատնտեսական որեւէ գործիք․ պատահում է՝ գայլ է հանդիպում։ 

 

Պատմում է, որ մի մշուշոտ օր գնացել էր Հայկին բերելու։ Հարեւանն իր տան բարձունքից նկատել է, որ տարածքում գայլեր կան։ Վտանգի մասին Մեսրոպին է ասել։ Ձին նստած՝ ամուսինը գնացել է կնոջն ու տղային գայլից փրկելու։ 

 

Մեսրոպ, Գրետա եւ Հայկ Հարոյանները Մեսրոպ, Գրետա եւ Հայկ Հարոյանները

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Գրետայի պատմությունը ֆիլմից դրվագ է թվում։ 

 

Հայկը հաղթահարում է դպրոց հասնելու դժվարությունները, բայց ոչ այնքան սովորելու, որքան՝ ընկերների հետ շփվելու համար։ Դասարանը երկկոմպլեկտ է՝ 7-րդ եւ 8-րդ դասարանցիները միասին են սովորում։

 

- Անունները տա՞մ՝ Ռոմանը, ես իրան Ռոմեո-Ջուլետո եմ ասում, Էլենը, Արթուրիկը, Հովոն, Մարգարիտան…10 էրեխա։ Դասատուն էլ հետներս՝ 11։

 

Հայկը դասից վերադառնում է, ճաշում ու գնում հեծանիվ քշելու։

 

Հայկ Հարոյանը Հայկ Հարոյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

- Դաս  չե՞ս անում։

 

- Անում եմ, բայց ծեծով-ջարդով,- ծիծաղում է Հայկն ու քրոջը նայում։- Որ ինքը ստեղ չի լինում, չեմ անում։ Սպանեց-թողեց՝ արի դաս արա, արի դաս արա։

 

Նունեն ասում է, որ մինչ Հայկը հասնում է տուն, «գոմի գործն է սկսվում, չենք կարողանում տեր կանգնել»։

 

Գրետա եւ Հայկ Հարոյանները Գրետա եւ Հայկ Հարոյանները

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Հայկը երազանքներ ու ապագայի հետ կապված նպատակներ չունի։ Ակնկալիքները Ձմեռ պապից են, որը, անկախ ձյան շերտերից, հասնում է Նորամուտ։

 

«Էս տարի Նոր տարվա գիշերը քնած չէի, պառկած դռանն եմ նայում, որ հեսա մտնի ներս, բռնեմ, մորուքը քաշեմ, մեկ էլ լսեմ՝ ծընգ-ծընգ- ծընգ- ծընգ։ Դուք մի ասեք՝ եկել, անակնկալները բալկոնի տակ դրել, գնացել էր»։ 

 

Մեսրոպ Հարոյանը Մեսրոպ Հարոյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Խաղալիք շուն էր բերել՝ հաչացող, թեեւ «պուլտով ավտո, դաշնամուր, պլանշետ, բատարե ու հեռախոս» էր ուզել։ Այս տարի էլ ցանկությունները կրկնելու է, բայց Ձմեռ պապի նամակը քույրն է գրելու։ «Ես որ գրում եմ, գեշ ա ստացվում, չի հասկանում»։

 

Մայր եւ որդի Պողոսյանները. Նորամուտը վերաբնակեցրած առաջին ընտանիքներից մեկը

 

Նորամուտցիներն ասում են, որ իրենց գյուղում ոչ մի ադրբեջանցի չի սպանվել։ Բոլորին թույլ են տվել վերցնել իրերն ու հեռանալ։

 

Դատարկված գյուղը հիմնականում վերաբնակեցվել է Գետաշենից բռնագաղթած ու Ախալքալաքի հայերով:

 

Տիկին Անիչկան ու որդին՝ Ասլան Պողոսյանը, Գետաշենից Նորամուտ են եկել 1991 թվականին։ Ասլանը դժվարությամբ կտրվում է գործերից ու մի քանի բառ փոխանակում։ Ասում է՝ Գետաշենից մոտ 20 ընտանիք է եկել Նորամուտ ու Մեղվահովիտ։ 

 

«Հիմա մենակ ենք մնացել, սաղ գնացել են Երեւանի, Ռուսաստանի կողմերը»։

 

Անիչկա Պողոսյանը Անիչկա Պողոսյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

70-ամյա Անիչկա տատը կարոտով է հիշում Գետաշենն ու նեղսրտում իր կյանքից։

 

«Գյուղում ջուր չկա, որը եկավ, փախավ։ Իսկ Գետաշենը հարուստ գյուղ ա եղել, տունը-տեղը, վեշը թողել, եկել ենք»։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Անիչկա տատն ասում է, որ գյուղում նույնիսկ մի բուժքույր չկա, որ պետք եկած ժամանակ օգնություն ցույց տա։ Երբ Հարոյանների երեխաները փոքր էին, պատվաստումների համար բժիշկը գալիս էր։ Հիմա իրենք են գնում Տաշիր, եթե ձյունը ճանապարհը չի փակում։

 

Մեղվապահ, ձկնաբույծ ու պանրագործ Դումիկյանները

 

Վահան Դումիկյանը Լոռու Մեծավան համայնքից է, բայց տարվա մեծ մասը Նորամուտում է։ 1994 թվականին այստեղ տուն է գնել, որովհետեւ աշխատում էր գյուղի պանրի գործարանում։

 

Ավելի քան 10 տարի գործարանը փակ է, բայց Վահանը Նորամուտը չի լքել։ «Էստեղ ամառը դրախտ է, ձմեռը՝ դժոխք»,- ասում է։

 

Մեղվապահությամբ է զբաղվում։ Հիմա էլ գետից խողովակներով ջուրը բերել, իր այգում արհեստական ավազան է ստեղծել, որ ձուկ բուծի։  

 

Վահան Դումիկյանը Վահան Դումիկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Դումիկյաններն ավանդաբար զբաղվել են պանրագործությամբ։ 1987 թվականին, երբ գյուղը դեռ ադրբեջանցիներով էր բնակեցված, Վահանի եղբայրը՝ Համլետ Դումիկյանը, գնել է Նորամուտի պանրի գործարանը։ Ասում է, որ 1900 թվականին այն հիմնել են շվեյցարացիներն ու գերմանացիները։ Ժամանակին ամսական մինչեւ 60 տոննա պանիր են արտադրել, անգամ՝ շվեյցարական։ 

 

Վահան Դումիկյանը եւ Նունե Հարոյանը Վահան Դումիկյանը եւ Նունե Հարոյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Ջուր չկա, դրա համար գործարանը չի աշխատում։ Հին խողովակաշարը շարքից դուրս եկավ, իսկ գործարանը առվի ջրով չի կարող աշխատել։ Ներքեւի գյուղն արդեն մի քանի տարի է՝ ջուր ունի։ Մարզպետարան, Տաշիրի քաղաքապետարան եմ դիմել, հարցը չի լուծվում»,- ասում է Համլետ Դումիկյանը։

 

Պանրի գործարանի շենքը Պանրի գործարանի շենքը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Ըստ պանրագործի՝ Մեղվահովիտի 1 200 մետր հեռավորության վրա գտնվող ջրագծին միանալու համար 2 մլն դրամ է անհրաժեշտ։ Ասում է՝ հարկ եղած դեպքում իրենք էլ կօգնեն։

 

Երբ խմելու ջուրը մտնի գյուղ, գործարանը նորից կաշխատի։ Սարքավորումները գործածելի են, կոսմետիկ վերանորոգման կարիք կա միայն։

 

Մասնատված ընտանիքի հայր Դավիթ Մնոյանը 

 

Դավիթն իր մեկուկես եւ երեք տարեկան երեխաներին ամռանն է տեսել։Կինը երեխաների հետ եկել էր ամուսնուն այցելության։ Մոտ 7 տարի՝ Դավիթը բնակվում է Նորամուտում, վերջին 3 տարին՝ մշտական: Տուն՝ Ախուրյան, գնալու ժամանակ չունի:

 

Գյուղատնտեսության նախարարության լիզինգի ծրագրով կովեր է ձեռք բերել, անասնապահությամբ է զբաղվում։

 

 «Ախուրյանն արոտավայրեր չունի։ Ջուրը՝ հեռու, քարերի վրա էս անասունը սաղ մորթի ապրանք կեղներ։ Ըստեղ ալպյան մարգագետիններ են»,- ընտանիքից հեռու ապրելն է փորձում արդարացնել Դավիթը։ 

 

Դավիթ Մնոյանը Դավիթ Մնոյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Ասում է՝ հսկայական ծախսեր է արել, կիսաքանդ տունը վերակառուցել, բայց, միեւնույն է, ընտանիքով ապրելու համար պայմանները բավարար չեն։ Ամբողջ էներգիան, միջոցներն ու սիրելիների հետ լինելու ժամանակը դրել է գործի մեջ, ու արդյունքն էլի գոհացնող չէ: 

 

«Օգնություն չեմ խնդրե, ընդամենը՝ժամկետների վերանայում։ 4 տարում պդի գումարը վերադարձնես, բայց եկամուտը ծախսերը չի փակե։ Սկսենք ընորից, որ պայմանագրով տալու պահին էդ անասունը 3-6 ամսական հղի պդի էղներ, բայց եղել են 1-3 ամսական։ Արդեն 6 ամիս կորցի, խնամք տարա, կերակրեցի, մանավանդ առաջին տարին չերեզչուր ծախսեր են, ադապտացման խնդիր կա»։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Հիմա 30 կով ունի, ամեն օր կաթը հանձնում է, ասում է՝ էժան՝ լիտրը 120-130 դրամով։

 

«Չէ, ես փոշման չեմ, գործս կսիրեմ։ Մեկ-մեկ ուղղակի կնեղվիս, էլի, որ 24 ժամ կաշխատիս, բայց չես հասցնե մինիմումը դաժը, մաքսիմումի մասին էլ չեմ խոսա»։

 

Հրաժեշտի պահին Դավիթն ասում է՝ կներեք, ներս չհրավիրեցի, տունը թափթփված է։ Երկար ժամանակ կնոջ ձեռք չի կպել։

Նյութը հրապարակելու պահին Նորամուտում արդեն ձյուն է եկել։ Հայկը մի քանի օր է՝ դպրոց չի գնում. գյուղում գայլեր են հայտնվել։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին